Մհեր Եղիազարյանի գործով ՄԻՊ-ից այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, զրուցել խցակցի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրացուցիչ հարցադրումներ ու անհրաժեշտ տվյալներ է ուղարկել Քննչական կոմիտե, Դատախազություն և Արդարադատության նախարարություն Պաշտպանի աշխատակազմում Մհեր Եղիազարյանի ձերբակալումից անմիջապես հետո սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման ընթացակարգի շրջանակում: Առավել հիմնավոր տվյալների և հարցադրումների համար Պաշտպանի հանձնարարությամբ հատուկ այց է իրականացվել նաև երեկ՝ հունվարի 29-ին: Ուսումնասիրվել են Մհեր Եղիազարյանի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, տեղի է ունեցել առանձնազրույց այն խցակցի հետ, ում հետ նա արդեն գտնվել է ՔԿՀ-ի բժշկական սպասարկման բաժնում: Մասնավորապես, Մհեր Եղիազարյանի վերաբերյալ քրեական գործի քննության կապակցությամբ բարձրացրած հարցերի առնչությամբ Պաշտպանի կողմից քրեական հետապնդման մարմնից պահանջվել են լրացուցիչ պարզաբանումներ և ներկայացվել են հարցադրումներ: Պարզաբանման է ենթակա, թե ինչ հիմնավորմամբ քննարկման առարկա չի դարձել Մհեր Եղիազարյանի առողջական վիճակով պայմանավորված խափանման միջոցը փոխելու հարցն այն դեպքում, երբ Պաշտպանի աշխատակազմն այդ հարցը բարձրացրել էր դեռ 2018 թվականի դեկտեմբերին և քրեական հետապնդման մարմնին ներկայացրել էր նրա հիվանդությունների մասին տվյալներ, ինչպես նաև հաշմանդամության խումբը հաստատող փաստաթղթի մասին տեղեկություն: Արդյոք այդ հարցն, ի վերջո քննության ընթացքում դարձել է քննարկման առարկա, այդ թվում՝ Մհեր Եղիազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու տեսանկյունից՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը: Մասնավորապես, Մհեր Եղիազարյանի մահվան դեպքով կարևոր է քննության շրջանակում նաև պարզել՝ նրան բժշկական պատշաճ օգնություն ցուցաբերելու և բժշկական անհրաժեշտ հսկողությունն ապահովելու ուղղությամբ իրավասու մարմնի ձեռնարկած կոնկրետ քայլերը նրա թե՛ հացադուլի մեջ գտնվելու ընթացքում, թե՛ դրանից հետո: Այս առումով ևս, Պաշտպանը կոնկրետ հարցադրումներ է ուղարկել Արդարադատության նախարարություն, Դատախազություն, ինչպես նաև Քննչական կոմիտե: Մեկ անգամ ևս պետք է արձանագրել անթույլատրելի այն վիճակը, որ մինչ օրս ընդունված չէ ազատությունից զրկման վայրերում, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներում ձերբակալվածների, կալանավորվածների կամ ազատազրկման դատապարտվածների մահվան դեպքերի կանխարգելման ծրագիր կամ ռազմավարություն՝ չնայած նրան, որ այդ մասին բազմիցս նշվել է ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում, այլ նաև իրավասու մարմինների հետ պաշտոնական և ոչ պաշտոնական հաղորդակցության շրջանակներում: Հարցի կարևորությամբ պայմանավորված՝ համապատասխան ծրագրի (ռազմավարության) մշակման ընթացքի կամ արդյունքների մասին ներկայացվել են առանձին հարցադրումներ: Անհապաղ հիմնարար բարեփոխման ենթակա են նաև կալանավորված անձանց տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների նկատմամբ արգելանքի կիրառությանն առնչվող օրենսդրությունն ու պրակտիկան: Դրանք չեն համապատասխանում մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից դեռ անցյալ տարի մշակվել և ընդունման է ներկայացվել բարեփոխումների փաթեթ՝ համապատասխան օրենսդրական նախագծով և հիմնավորումներով: Պաշտպանն ի գիտություն է ընդունել Քննչական կոմիտեի պարզաբանումն այն մասին, որ Մհեր Եղիազարյանի գործով հարուցվել է քրեական գործ: Այս պահի դրությամբ քրեական գործով ձեռնարկված բոլոր միջոցների կապակցությամբ հարցադրումներ են արվել Կոմիտեին: Այս գործով անհրաժեշտ է ապահովել հաշվետու քննություն ու առավելագույն թափանցիկություն՝ հանրությանը տրամադրելով պարբերական տեղեկություններ քրեական վարույթի ընթացքի վերաբերյալ: Այս պահանջների ապահովման նկատմամբ Պաշտպանի կողմից ցուցաբերվելու է խիստ հետևողականություն: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից, օրենսդրական պահանջների պահպանմամբ, քննություն իրականացնող մարմնին կտրամադրվեն Պաշտպանի աշխատակազմում առկա այն բոլոր տեղեկությունները, որոնք ձեռք են բերվել Մհեր Եղիազարյանին քրեակատարողական հիմնարկ պարբերական այցերի ընթացքում։

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am