Արցախում զոհված երեխան և վիրավորներից մեկը եղբայրներ են.դպրոց էին գնում
Այսօր առավոտյան հակառակորդի հրթիռակոծության հետևանքով Մարտունու շրջանի Զորավան գյուղում վիրավորված 2 երեխաներից մեկը զոհված 12-ամյա տղայի` Վաղինակ Գրիգորյանի եղբայրն է` Գևորգ Գրիգորյանը, մյուսը` 11-ամյա Վարդյան Անդրեասյանը: Hayeli.am-ի հետ զրույցում Մարտունու հիվանդանոցից հայտնեցին, որ երեխաներից մեկին վիրահատել են և տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց, իսկ մյուսին էլ շուտով կտեղափոխեն: Երկուսն էլ վնասվածքներ են ստացել ոտքերից մինչև որովայն հատվածում:
