37–ամյա տղամարդը գողության պահին այրվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունվարի 25-ին Աշտարակ բժշկական կենտրոնից տեղի ոստիկանություն ստացած ահազանգի փաստով: Այդ օրը, ժամը 15:30-ին հաղորդվել էր, որ «դեմքի, զույգ վերին վերջույթների, կրծքավանդակի առաջնային մակերեսի, ձախ ազդրի առաջնային մակերեսի թերմիկ այրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագի Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Աշտարակ քաղաքի բնակիչ, 37-ամյա Ա. Կ.-ն է, ով ոստիկաններին հայտնել է, թե վնասվածքը ստացել է բակում. անվադող այրելիս՝ գլխապտույտ է ունեցել և ընկել այրվող անիվի վրա: Մինչ բժիշկները իրենց գործողությունները կկատարեին, Աշտարակի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպարատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ Ա. Կ.-ի հայտնածը սուտ է: Իրականում այդ օրը, ժամը 14:30-ի սահմաններում նա գողություն կատարելու նպատակով Աշտարակ քաղաքի վերջնամասում գտնվող ՀՀ ՊՆ զորամաս տանող ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող կիսակառույց շինությունից պտոտուկահանի միջոցով տեղահան անելով՝ այնտեղից դուրս է բերել մետաղական արկղ՝ իր մալուխներով, ապա գունավոր մետաղներ գողանալու նպատակով մուտք է գործել նույն շինության ներսում տեղադրված էլեկտրաենթակայան և, չիմանալով, որ այնտեղ բարձր լարման հոսանք կա, կպել է շինային, ինչի հետևանքով էլ այրվել է ու ստացել նշված վնասվածքները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ հունվարի 28-ին, Ա. Կ.-ն հետաքննչական բաժանմունքում հետաքննիչ Համբարձումյանի մոտ տվել է խոստովանական բացատրութուն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Արա՛, Քոչարյանին էլ կալանավորել ես, բայց մեկ է՝ Պուտինը էդ քայլը չի անելու․ Սամվելյան (video) Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Շևչենկովսկոյեն. ՊՆ #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը․ ասեմ՝ ինչու հենց հիմա․ Սուրենյանց (video) Նիկոլի հորը տեսե՞լ եք․ Արմինե Ադիբեկյան (video) Ֆրանսիայում տղամարդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա 2 զոհ Իրինա Յոլյանին չընտրեցին Ռոբերտ Քոչարյանին այս պահին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից տեղափոխում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Ես ok եմ, թող մեզ կախաղան հանեն․ Փաշինյան (video) Լեզվակռիվ լրագրողի ու Փաշինյանի միջև․ «Ալիևին ինչի՞ չեք կզացնում» (video) Ես սարսափեցի․ Ճամբարակում զինվորի դիակը դեռ տուն չէին բերել, կողքին Նիկոլը խրախճանք սկսեց․ Ստեփանյան (video) #ՈՒՂԻՂ․ «ՇՏԱՊ․ Նիկոլը հարձակվել է ԱԱԾ-ի վրա» (video) «Չե՛նք լռելու»․ Մարիա Զախարովան՝ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին (video) Փաշինյանը նորից «խանգարմունքի մեջ ընկած հարձակվեց ԱԱԾ-ի վրա» (video) ՔՊ պատգամավորը բացահայտ ստում է. փաստաբան Փաշինյանը հենց չեղավ, գիտե՞ք՝ձեզ ինչ է սպասվում․Ասլանյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականները իրար խառնվեցին (video) Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Փաշինյան, պատրաստ եղիր, որ դու ինքդ էլ դատվելու ես նույն դատով․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Օգոստոսի 27-ին հոսանքազրկվող հասցեները Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության առաջին բաժնի առաջին կարգի երկու մասնագետներն ազատվել են աշխատանքից Աննա Գրիգորյանը «խայտառակեց» Սասուն Միքայելյանին․ «Ես Աննան եմ, բայց ոչ Վարդապետյան», «Մի՛ գոռա» (video) Իրանի դեմ պատժամիջոցային քաղաքականությունը ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության վրա. Հասան Ղաշղավի Աննա Վարդապետյա՛ն, դուք պատասխան եք տալու այս խայտառակության համար․ Մանուկ Սուքիասյան (video) ՌԴ սանկցիաներից ամենաշատ տուժողները Փաշինյանի ընտրողներն են, հիմա էլ նրանց նոր շոուներ է հրամցնում (video) Ռեթքլիֆը մեկնել է Մոսկվա՝ Ռուսաստանին զգուշացնելու, որ չհարձակվի ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա. ТWJ ՀՀ-ն դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am