ՀՀ ՊՆ-ն ու «Կալաշնիկով» կոնցեռնը հստակեցրել են նորագույն ինքնաձիգերի համատեղ արտադրության մանրամասները

ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության ոլորտում հետագա զարգացման և, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատեխնիկական համալիրներում ձեռնարկությունների և կազմակերպությունների համագործակցային և ինտեգրացիոն կապերի զարցացման շրջանակում հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրեն Անդրեյ Բարիշնիկովի ղեկավարած պատվիրակությանը:                                            Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին, Դավիթ Տոնոյանը կարևորել է հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների հետ «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել աջակցել այն բոլոր նախագծերին, որոնք ուղղված են Հայաստանում ռազմական նշանակության ապրանքների համատեղ արտադրանքի կազմակերպմանը:                                          Շնորհավորելով Բանակի օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով Հայոց Բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի պաշտոնական ընդունելությանը մասնակցելու հրավերի համար, Բարիշնիկովը ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացրել է հայ գործընկերների հետ ՀԱՊԿ համագործակցության շրջանակներում իրականացվող նախագծերի ընթացքը: Մասնավորապես, «Կալաշնիկով» կոնցեռնի գլխավոր տնօրենը տեղեկացրել է, որ այցի շրջանակներում, 1992թ. մայիսի 15-ին կնքված «Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի և 2016թ. մայիսի 24-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից հաստատված «ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության» ծրագրի համաձայն արդեն իսկ հստակեցվել են կոնցեռնի նորագույն ինքնաձիգերի համատեղ արտադրության ամփոփիչ մանրամասները:

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am