Արդեն իսկ միացվել է երկիրը կործանման տանող ավտոպիլոտը. Ռուբեն Գևորգյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երդվյալ ազատամարտիկների միության հիմնադիր նախագահ, Մարտական խաչի ասպետ Ռուբեն Գևորգյանը։  ԵԿՄ նախագահի շուրջ ստեղծված իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում, ինչո՞ւ հիմա չեն կարող ընտրել նախագահ, շրջանառվում են հնարավոր թեկնածու Սասուն Միքայելյանի և Արամ Սարգսյանի անունները։ -Անհատական կարծիքներ չեմ ուզում հայտնել, քանի որ նմանատիպ հարցերը երկրապահին տալու հարցեր են, իսկ իմ կարծիքը՝ որպես Երդվյալ ազատամարտիկների միության նախագահի, կասեի՝ նման ռազմահայրենասիրական կազմակերպությունների ղեկավարներն առնվազն պիտի լինեն իդեոլոգներ և սերված լինեն Նժդեհական գաղափարախոսությամբ։ Պիտի լինեն ազգային գաղափարախոսներ, որը իրենց կերպով և վարքագծով ներկայացնեն հայ ժողովրդի դիմանկարը։ Նորից եմ կրկնում, Նժդեհական գաղափարախոսությունը միս ու արյուն դարձած առաջնորդի տեղ է, որպեսզի իր դիրքով, կեցվածքով ու իր խոսքի ուժով հասարակության մեջ ստեղծի օրինակելի մի հզոր ոգեղեն դաշտ, որպեսզի բոլոր հայ ընտանիքներում՝ փոքրից մեծ, իրենց զգան իր ազգի ու հայրենիքի համար մեռնելու պատրաստակամություն ունեցող զինվոր։ Բեղ, մորուք կամ էլ լավ կռվողի համբավ վայելողի տեղ չէ, սա ջոկատի հրամանատարություն չէ, նման հայրենասեր և տարակարծիք տղաներով համալրված ռազմահայրենասիրական կառույցի առաջնորդը պիտի լինի ազգային հզոր գաղափարախոս, որը դառնա այդ հայրենասեր և մի հարցի շուրջ տարբեր կարծիքներ ունեցող տղերքի համախմբման ընդհանուր բանալի։ -Իսկ ընդհանրապես, ցանկություն կա՞ր առաջադրվել այդ պաշտոնում։ -Ո՛չ, ես ունեմ իմ հիմնադրած Երդվյալ ազատամարտիկների միությունը, արդեն 6-րդ տարին է, թվով 8500 անդամով, մեծամասնությունը նույն վազգենյան երկրապահներն են, ոչ ոքի պարտավորված չեմ, հիմնադրել եմ իմ ընտանիքի բյուջեի հաշվին, միմիայն ենթարկվում եմ տվյալ ժամանակում երկրի Գերագույն գլխավոր հրամանատարին և ՊՆ նախարարին, և առաքելություն եմ իրականացնում լինել սահմանում մեր զինվորի կողքին և նրանց ներշնչել հաղթանակի նոտաներով, ինչպես Ապրիլյան պատերազմին էինք զինվորի կողքին։ Հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ ԵԱՄ-ի 6-րդ համագումար, կայացավ Մարզահամերգային համալիրում՝ 2200 պատվիրակով, և համագումարը կայացավ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մեծ դիմանկարի ներքո։ Այնպես որ, դրա կարիքը չունեմ, ունեմ մի երազանք, որ բոլոր ազատամարտիկները համախմբվեն և դառնան մի բռունցք, օրինակ, եթե ԵԿՄ-ն ունենա մի նախագահ, հատկապես եթե նա լինի Վազգենի ընտանիքից, որի պարագայում հաստատ ԵԿՄ-ում անկասկած կպահպանվի մաքրությունն ու ազնվությունը՝ ելնելով Վազգենի զավակ հանդիսացող կազմակերպությունը զորացնելու և հզորացնելու։ Այն ժամանակ հաստատ ԵԱՄ-ով կմիանամ ԵԿՄ-ին՝ վազգենյան երկրապահը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա դարձնելով մի ամբողջություն, որն էլ կդառնա ազգ-բանակ գաղափարի իրականացման սկիզբ։ Այդ գաղափարը կարող է իրականանալ միմիայն ազատամարտիկների համախմբված լինելու փաստով։ -Վարչապետին ուղղված Ձեր նամակ-ուղերձում, որ երկրում պետք է բարձրացվի ազատամարտիկի դերը, ի՞նչ նկատի ունեք։ -Նկատի ունեմ այն, որ այսօր սատկացրել են հայրենասիրական դաշտը, ազգային գաղափարախոսությունը՝ չհասկանալով, որ դա մեր նման փոքր ազգի գոյության գլխավոր պայմանն է։ Իսկ այդ դաշտը երկրի համար կամովին մեռնողի, ազատամարտիկի, արյան գաղափարով ապրողի դաշտ է, սպանել հայրենասիրությունն ու ազգային գաղափարախոսությունը, դա նույնն է՝ քարտեզի վրայից մաքրել թշնամի երկրներով շրջապատված հայոց երկիրը։ Ազատամարտիկ հասկացությունը մեր ժողովրդի մեջ դարերից եկող հղկված, հայրենի հողին միաձուլված ոգեղեն կերպար է։ Ազատամարտիկների նկատմամբ նման մոտեցում ցուցաբերած իշխանության ոգուց շուտով գարշահոտ կգա։ Ինչ խոսք, որ երկրի տերը ժողովուրդն է, բայց ոչ զոմբիները, իսկ ճակատագրի տերը նրանք, ովքեր կյանք ու արյուն չեն խնայել իր ազգի և հայրենի հողի համար։ Իսկ այսօր (շըփ-թըփ) երկրի ճակատագրին վերաբերող հարցեր են լուծում նրանք, ովքեր իրենց ծնողներով և պապերով հանդերձ մի կաթիլ արյուն չունեն թափած մեր երկրի համար։ Իսկ մեր ազատամարտիկ եղբայրները հայ ժողովրդի կյանքով և հայրենիքի ճակատագրով ապրածներն են, որոնք հենց իրենք իրենց ապրածի գոյությամբ սերունդների մեջ պետք է կերտեն հայրենասիրությունն ու սեփական ժողովրդի արյան գաղափարը։ Իսկ վատ տրամադրվածությունն ու արհամարհանքը կարող եմ անգամ օրինակով ասել։ 1-ին օրինակ՝ պատերազմող երկրում, որտեղ ԵԿՄ-ի դերը մարդկանց մոբիլիզացման առումով շատ մեծ է, արդեն 8 ամսից ավելի է՝ իշխանությունը ոչ մի քայլ չի կատարում այդ կառույցի աշխատանքները վերսկսելուն, աջակցելուն և ԵԿՄ նախագահի նոր ընտրման որոշում կայացնելուն։ Մեռցնում են կառույցը։ 2-րդ օրինակ՝ հոկտեմբերի 20-ին Մարզահամերգային համալիրում՝ 2200 պատվիրակներով տեղի ունեցավ Երդվյալ ազատամարտիկների 6-րդ համագումարը, հրավիրվածներից ոչ ոք ներկա չգտնվեց՝ ո՛չ ՊՆ նախարարը և ո՛չ էլ կառավարության որևէ անդամ, այնինչ, միշտ էլ այս խոշոր կազմակերպությունը, որը Երդվյալ ազատամարտիկների միությունն է, գործել է ՊՆ-ի և երկրի Գերագույն գլխավոր հրամանատարի ներքո, ինչը կանոնադրությամբ է ամրագրված։ Էլ ինչպե՞ս կարելի է նսեմացնել ազատամարտիկների դերը երկրում՝ չգիտեմ։ -Ֆեյսբուքյան Ձեր էջում վարչապետին ուղղված նամակ-ուղերձում ասված էր՝ այդ գաճաճների հետ ճանապարհվելով մինչև ո՞ւր եք հասնելու։ Ի՞նչն է վրդովմունքի պատճառը։ Մի՞թե չեք գնահատում երկրում տեղի ունեցած փոփոխությունները։  -Իհարկե ոչ, քանի որ այդ ուղերձը, որը հղվել էր վերջին 2 ուղերձներից հետո, որոնք ուղղված էին հարգարժան վարչապետին «Կանգ առ, Նիկոլ» 1 և «Կանգ առ, Նիկոլ» 2 ուղերձներից հետո։ Դրանք բխել են հոգուս ցավից, խորհուրդներիս մեջ ափսոսանք արտահայտած իր անձի և վարած կադրային քաղաքականության հանդեպ, բայց այդ մարդը, ոչինչ չքաղելով ասածներիցս, ամեն օր կայծակնային արագությամբ սեփական իմիջի կորուստ է ունենում, չես հասկանում, թե ինչ մակնիշի վարիչ մեքենայով է վարում պետական քաղաքականությունը, բայց որ այդ մեքենան մի անհուսալի մեքենա է և լուսարձակներ չունենալով՝ մտել է արդեն մի թունել, որի վերջում լույս չի երևում, դա անհերքելի է։ Իսկ ինչ վերաբերում է այդ գաճաճներին, գաճաճներ դեռ լավ է ասված, կարող են լինել գաճաճ, բայց ոչ համասեռամոլ և աղանդավոր։ -Պարոն Գևորգյան, ԲՀԿ-ի հետ այլևս համագործակցության եզրեր չկա՞ն։ Այս ընտրություններին առաջարկ չստացաք Գագիկ Ծառուկյանից։ Դուք հեռացաք ԲՀԿ-ից և նախկինում անգամ չէիք բացառում ՀՀԿ-ի հետ համագործակցությունը։ -Դա սխալ տեղեկատվություն է, ես ճամբար փոխող մարդ չեմ, դա իմ տեսակից դուրս է, իսկ ԲՀԿ-ից դուրս եմ եկել 5 տարի առաջ, երբ հիմնադրեցի Երդվյալ ազատամարտիկների միությունը, որպեսզի չքաղաքականացվեր այդ ռազմահայրենասիրական կառույցը և չկապեին Ծառուկյանի հետ։ Անկուսակցական եմ, ինձ չեմ համարում քաղաքականությունից հեռացված, պարզապես իմ ողջ գործունեությունը՝ թե՛ քաղաքական և թե՛ հասարակական, ինքս ծավալում եմ ինձ բնորոշող հայրենասիրական դաշտում։ Իսկ ինչ վերաբերում է իմ՝ ԱԺ գնալու առաջարկություններին, բազում առաջարկություններ են եղել, հատկապես եթե ցանկություն լիներ, հաստատ ԲՀԿ-ից կառաջադրվեի՝ թեկուզ անկուսակցական կարգավիճակով։ Ծառուկյանի հետ մենք ընկերներ ենք, առավել ևս՝ դա իմ հին թիմն է եղել, որում եղած քաղաքական գործիչները իմ մտերիմներն են։ Չեմ ցանկացել՝ առաջինը գիտակցելով, թե ԱԺ-ում ինչ միջավայր է լինելու, տեսնելով ձևավորված կառավարության օրինակը, և առավել ևս, որ ցանկանում էի Երդվյալ ազատամարտիկների միությունը, որի անդամների թիվը արդեն հասնում է 10․000-ի, զերծ մնային քաղաքական դաշտից։ Դրա մասին նաև ես հայտարարեցի 2018-ի հոկտեմբերի 20-ին Մարզահամերգային համալիրում կայացած ԵԱՄ-ի 6-րդ համագումարին, որին ներկա էին 2200 պատվիրակ, թեպետ ազատամարտիկները համոզում էին, որ իմ ներկայությունը կարևոր է ԱԺ-ում, հատկապես ազատամարտիկներին վերաբերող բազում հարցերի կարգավորման համար, բայց ես կտրուկ մերժել եմ՝ կարևոր համարելով կազմակերպությանը իմ դեմքով չկապել քաղաքականությանը։ –Ինչպե՞ս եք գնահատում 7-րդ գումարման ԱԺ-ն։ Գրեթե չկան օլիգարխներ, ընդհանուր առմամբ ինչպիսի՞ն է պատկերը։ -Խնդիրը օլիգարխների մեջ չի, թեպետ շատ լավ է, որ ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի, բայց կատարվեց հակառակը, մի քանի օլիգարխների մուտքը կտրելով ԱԺ՝ ԱԺ-ն համալրվել է քաղաքականությունից հեռու «բարախլոներով» և մեր վարքագծին չհամապատասխանող վիրուսակիրներով, բացի մի 15 պատգամավորներից, որոնցից մի 10-ը հնուց եկած լուրջ քաղաքական գործիչներ են և մի 5-ը նորմալ երիտասարդներ։ Ինչքան բլթցնողներ կան երկրում, աղանդավորներ ու համասեռամոլներ, լցրել են երկրի բարձրագույն օրենսդիրում, որտեղ և որոշվելու է պետության և ժողովրդի ճակատագիրը, և մարդու ոնց ապրելն ու ինչ անելը։ Խայտառակություն է, երկիրը գնում է կործանման և այն երկիրն ու ժողովուրդը, որի հոգեկան բարձր կարողությամբ են եղել մեր տարած բոլոր հաղթանակները և որոնց որդիների արյամբ է ընդգծված մեր հայրենիքի սահմանը, իսկ ԱԺ-ում լցված երկրի ուղևոր հանդիսացող 100-ից ավելի տկարամիտներով, ոչ թե մեր ժողովրդի արյան գաղափարով են ապրում, այլ հոգիները լցված են օտարամիտ ախտերով այնպես, որ երկրում կատարվում է ոգու ջարդ, եթե այդպես շարունակվի, շուտով մեր ազգի ոգուց գարշահոտ կգա։ Չէի ուզենա, որ ողջ Եռաբլուրի բարձրունքը այս ամեն ինչը տեսնելով, ցնցումից դղրդա, քանի որ արդեն իսկ միացվել է երկիրը կործանման տանող ավտոպիլոտը։

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Մահվան սպառնալիքի հետ են գոյատևում Վարդաշենի հանրակացարաններում Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչ ունեինք երեկ և ինչ չունենք այլևս... Արշակ Սրբազանի տրամադրությունը շատ լավ էր. պաշտպան Դատարանը փակ նիստում քննել է Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգելու հարցը Մեր գնդերեցները միակամ են, նրանք ապացուցեցին իրենց հավատարմությունը․ Տեր Պսակ Մինչ տիկին Ավանեսյանն ինքնամոռաց պարում էր՝ սկսեցինք ապահովագրության համակարգի «հերձումը»․ տնտեսագետ «Չայնիի» ոլորաններից մեքենան գլորվել է ձորը․ վիրավորներ կան Սիրիական անցումային կառավարության անվտանգության ուժերը մտել են Հասակե քաղաք Պետական բյուջեից որքան գումար են հատկացրել Փաշինյանի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների անվադողերի համար Արշակ Սրբազանի գործն ու զարտուղի ճանապարհները Ադրբեջանը Թուրքիային վերականգնվող ավիացիոն վառելիք է վաճառել Եռաբլուրում ներողություն եմ խնդրում տղաներից, որ իրենց պահած հողի վրա անհայրենիքներն են քայլում Իրավիճակն ավտոճանապարհներին․ ձյուն է տեղում ԵՄ-ն Թուրքիային և Ադրբեջանին պարտավորեցրել է ապացուցել Եվրոպա մատակարարվող գազի ոչ ռուսական ծագումը Միքայել Սրբազանն ապաքինվում է, դեռեւս առողջական խնդիրներ ունի. Արտաշես սարկավագ Ամեն ինչ արվում է, որ որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի ու չկայանա. Նաթան սրբազան Արցախի լուծարման մասին հրամանագիրն առ ոչինչ է. փաստաբան Աններելի մեղք է և անընդունելի. հայր Զաքարիա Անսովոր կանաչ սառույց լճում. Լևոն Ազիզյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am