ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի «կատաստրոֆային»՝ ի պատասխան

Ինչ որ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչու է երկրիդ ԱԳ նախարարը օգտագործում բառեր, ընտրում արտահայտություններ, որոնք խուճապ, տագնապ կարող են առաջացնել։ «Կատաստրոֆան» կամ «աղետը» մի տեսակ անհամատեղելի են վերջին շրջանում ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների լավատեսական հայտարարությունների հետ։ Զոհրաբ Մնացականյան-Մամեդյարովի չորս պաշտոնական (Բրյուսել՝ հուլիսի 11, Նյու Յորք՝ սեպտեմբերի 26, Միլան` դեկտեմբերի 5, Փարիզ՝ հունվարի 16) և վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած երեք (Դուշանբե՝ սեպտեմբերի 27-28, Սանկտ Պետերբուրգ՝ դեկտեմբերի 6, Դավոս՝ հունվարի 22) «անպաշտոն» հանդիպում-զրույցների արդյունքում որքան Հայաստանը զինվել է լավատեսությամբ, այնքան ավելի ամրապնդվել է Ադրբեջանի անզիջում և ռազմատենչ հռետորաբանությունը։ Այսպես․ Նիկոլ Փաշինյանը 2018 թ․ մայիսի 9-ին՝ Ստեփանակերտում, իր ընդարձակ ասուլիսի ժամանակ հայտարարում էր․ «Քանի դեռ Ադրբեջանն օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն և բարձրաձայնում է Երևանը և մյուս քաղաքները նվաճելու մասին, փոխզիջումների մասին խոսակցությունը պարզապես անիմաստ է: Փոխզիջում կարող է լինել այն պարագայում, երբ մենք Ադրբեջանից հստակ ստանանք ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»: Հարցս ուղղում եմ Զոհրաբ Մնացականյանին՝ այսօր, երբ Երևանը խոսում է զիջումների և խաղաղության մասին, Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո որևէ ուղերձ, ազդակ ստացե՞լ է Երևանը առ այն, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Դեռևս 2018 թ․ սեպտեմբերի սկզբին, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բրյուսելյան առաջին հանդիպումից հետո և նյույորքյան երկրորդ հանդիպումից առաջ, Ալիևը հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է: Ավելին, դիմեց Հայաստանի նոր կառավարությանը՝ ասելով, թե «հույս ունենք, որ Հայաստանի նոր կառավարությունը կառուցողական դիրք կգրավի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում, մեր տարածքները կազատագրվեն օկուպացիայից, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի և տարածաշրջանում կտիրի խաղաղությունն ու համագործակցությունը»: «Միլանում դեկտեմբերի 5-ին կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարարը լավատեսական հայտարարություն արեց առ այն, որ առաջին անգամ երկար ժամանակահատվածից հետո Հայաստանն ու Ադրբեջանը հասել են փոխըմբռնման»: 2018թ․ դեկտեմբերի 25-ին Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդես է գալիս մեկ այլ հայտարարությամբ, ըստ որի՝ Բաքուն պատրաստ է «ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը և նրանց բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունք տրամադրել Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»․․․ Եվ Լեռնային Ղարաբաղում ապրած ադրբեջանական համայնքը պատրաստ է վերադառնալ այդ տարածքներ: Այսպիսով Մամեդյարովը վերահաստատում է հակամարտության ամենասկզբից որդեգրած մաքսիմալիստական դիրքորոշումը, ըստ որի՝ Բաքուն առավելագույնը կարող է «բարձր մակարդակի ինքնավարություն» տրամադրել արցախահայությանը, մի կարգավիճակ, որը Արցախի հայ ազգաբնակչությունն ունեցել է մինչև 1988 թվականը։ 2018թ․ դեկտեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությունը «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում, թե Ադրբեջանը 2019-ին ղարաբաղյան կարգավորման հարցում դրական տեղաշարժերի հույս ունի։ Ապա հավելում է, թե Բաքուն շարունակելու է իր քաղաքականությունը՝ ուղղված ցուցադրելուն, թե ինչ առավելություններ կբերի խաղաղությունը տարածաշրջանին, և ինչ դժվարություններ (ըստ Մնացականյանի՝ «կատաստրոֆա») կլինեն Հայաստանում, եթե չլինի խաղաղությունը: Շարունակենք մեջբերել Ալիևի հարցազրույցից մի հատված ևս․ «Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի նոր իշխանությունը կկարողանա իրականացնել երկրի բարեփոխման ուղղությամբ իր բոլոր պլանները միմիայն հակամարտության կարգավորման դեպքում»,- ասել է Ադրբեջանի նախագահը` կրկին պնդելով․ «Դրա համար նրանք պետք է դուրս գան այն տարածքներից, որոնք իրենց չեն պատկանում, և հնարավորություն տան տասնյակ հազարավոր ադրբեջանցիներին վերադառնալ իրենց հողերը»: Արդեն նոր՝ 2019 թվականի հունվարի 12-ին Ալիևը իր երկրի կառավարության ընդլայնված նիստում հայտարարում է, որ Ղարաբաղյան հակամարտության կողմերը միայն Ադրբեջանն ու Հայաստանն են։ Նա նաև Հայաստանին սպառնացել է հետագա մեկուսացումով՝ հայտարարելով, որ անձամբ ինքը երբեք չի թաքցրել Բաքվի քաղաքականությունն ու իրական մտադրությունները։ «Ես միշտ ասել եմ, որ Հայաստանի մեկուսացման համար մենք օգտագործում ենք բոլոր միջոցները և ապագայում էլ ենք դա անելու։ Այնքան ժամանակ, մինչև մեր հողերը չազատագրվեն»,- ասել է նա։ Ամփոփելով, Ադրբեջանի իշխանության վերջին հայտարարությունները, ըստ էության ուրվագծել են կարգավորման շրջանակը, գծել են կարմիր գիծը, որը նրանք պատրաստվում են պաշտպանել և առաջ մղել։ Հայաստանը մեկուսացնելու սպառնալիքների հեղինակների հետ բանակցություն/հանդիպում/զրույցներում ո՞րն է հայկական կողմի քաշած կարմիր գիծը, որից մենք ոչ մի դեպքում չենք նահանջի։ Եվ վերջում․ Ինչո՞ւ ենք խոսում խաղաղությունից՝ այդքան երկյուղելով պատերազմից։ Խաղաղության մասին շատ խոսելով՝ պատերազմի վտանգը չի վերանալու։«Անվտանգություն կամ խաղաղություն տարածքների դիմաց»-ը դա «կատաստրոֆիկ» պարտության տանող ճանապարհ է, պարոն նախարար։ Արման Բաբաջանյանի գրառումը

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Ռուսաստանը գնալու է կտրուկ քայլերի․ Հայաստանը մնալու է ընդհանրապես առանց գազ․ Բագրատյան (video) «Վիվառոյի Վիգենը Նիկոլին փողի մեշոկով նենց կծեփի, որ․․․»․ Հովհաննես Շահինյան (video) Նիկո՛լ, դու հարցեր տալու իրավունք չունես․ կա մի մեղավոր, և այդ մեկը դու ես․ Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ Ռուսաստանը խիստ գաղտնի ավիաչվերթ է կատարել․ Փաշինյանն իր վերջին շանսը կորցրեց․ Շաքարյանց (video) Պաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը Փաշինյանը պիտի «матушка земля»–ն երգի ու Պուտինը կների․ Սամվել Կարապետյան (video) Զենքը դրել են գլխին․․․ Նիկոլը աշխատավարձերի բարձրացումով մեծ խնդիր լուծեց․ Իշխանյան (video) Գագիկ Ծառուկյանին ՔԿՀ-ից կրկին տեղափոխել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել ՄԻԵԴ-ը մերժել է Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Հիմարություն է․ ես եմ գնալու Մայր Աթոռ ու․․․ Սամվել Կարապետյանի կոշտ խոսքը (video) Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան «Ուրսուլայի ձագ Նիկոլը մեռելի քելեխ ուտող ա» (video) «Նիկո՛լ, հերիք է թոշակառուներին սովի մատնես ու քերթես»․ Ռուզաննա Ստեփանյան (video) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին»․ Ալբերտ Հովհաննիսյանի հայր Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չլիներ պատերազմը, չէր լինի պայթյունը․ պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am