20 տարեկանից բարձր բոլոր ԵԿՄ-ականները հավաքվում են՝ անհրաժեշտության դեպքում սահման մեկնելու համար
Արցախում գտնվող Hayeli.am-ի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի փոխանցմամբ` ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի հրահանգով այս պահին 20 տարեկանից բարձր բոլոր ԵԿՄ-ականները հավաքվում են ԵԿՄ վարչությունում: Մանվել Գրիգորյանը բոլորին հարվիրել է խորհրդակցության, որ անհրաժեշտության դեպքում մեկնեն առաջնագիծ:
