«Կարիք չունեմ ասելու, թե որքան վճռական ենք մենք և որքան կարողություն ունենք պաշտպանելու թե ԼՂ-ն, թե Հայաստանը». Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը չի բացառել, որ կարող է փետրվարին Մյունխենում անվտանգության միջազգային կոնֆերանսում հանդիպում ունենալ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Մնացականյանը նշել է, որ հանդիպման մասին կհայտնվի նախօրոք, եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի: Մի բան հաստատ է, որ ՀՀ ԱԳ նախարարը մասնակցելու է վերոնշյալ կոնֆերանսին, սակայն չի  կարող հաստատել, որ ՀՀ վարչապետը կլինի Մյունխենում: «Մենք ունեցանք Փարիզի և Դավոսի հանդիպումները, որոնք շատ էական էին, այս հանդիպումների հիման վրա մենք համանախագահների հետ խորհրդակցում ենք և խոսում ենք` ինչպես շարժվել առաջ: Ոչինչ չի բացառվում, ինչպես ավանդույթն է՝ հայտարարում ենք հանդիպումների մասին համատեղելուց հետո, ժամկետները փորձում ենք համաձայնեցնել և տեղեկացնել մեր հասարակություններին»,- ընդգծել է նախարարը: Անդրադառնալով վերջին օրերի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ռազմատենչ երանգներ ունեցող հայտարարություններին և դրանք խաղաղության հետ համատեղելու հնարավորություններին, Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ հայկական դիրքերը և վստահությունը՝ դիրքերի հարցում, եղել և մնում է շատ բարձր: «Մեր դիրքորոշումները բոլորին ավելի քան պարզ են, ավելի քան հայտնի են, Դուք գիտեք՝ ինչպես ենք մենք վերաբերվում ստատուսին, Դուք գիտեք` ինչպես ենք մենք վերաբերվում անվտանգությանը, ստատուսի հարցը, կրկնում եմ, որոշում է ԼՂ ժողովուրդը, անվտանգությունը նշանակում է, որ այն համակարգը, որն այսօր գոյություն ունի, ապահովում է համապարփակությունն անվտանգության: Ես կարիք չունեմ ասելու, թե որքան վճռական ենք մենք և որքան  կարողություններ ունենք պաշտպանելու թե՛ ԼՂ-ն, թե՛ Հայաստանը»,-  փաստել է Մնացականյանը:

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am