ՌԴ ԱԳՆ-ն հայտարարում է
ՌԴ արտգործնախարարությունն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի մասին տեղեկությունը: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք ուշադիր ուսումնասիրում ենք ստացված տեղեկությունը»,-ասել է նա՝ անդրադառնալով վերջին օրերին տարածաշրջանում իրավիճակի սրման վերաբերյալ ստացվող տեղեկություններին:
