Իրական «կատաստրոֆան» կլինի հաղթած պետությանն ու բանակին պարտադրված խաղաղությունը. Արթուր Ղազինյան
Ժողովուրդներին խաղաղության պատրաստելու հայտնի կոչը վերաբերում է հակամարտող բոլոր կողմերին, բայց չգիտես ինչու, խաղաղության պատրաստում են միայն Հայաստանի ժողովրդին: Իսկ ի՞նչ է անում այդ ուղղությամբ Ադրբեջանը: Ադրբեջանական ժողովրդին խաղաղության պատրաստելու ուղղությամբ ամենաճիշտ քայլը կլիներ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտելն ու բանտարկելը` որպես հայատյացությունը պետականորեն դատապարտող ժեստ: Կգնա՞ դրան Ալիևը: Չեմ կարծում, քանի որ Ադրբեջանում խաղաղության փոխարեն պատրաստվում են ՊԱՏԵՐԱԶՄԻ, ինչը Հայաստանում արդեն որակվում է «կատաստրոֆա»: «Կատասրոֆան» պատերազմը չէ, մենք արդեն անցել ենք այդ «կատաստրոֆայի» միջով և հաղթել ենք: Իրական «կատաստրոֆան» կլինի հաղթած պետությանն ու բանակին պարտադրված խաղաղությունը: Գրել է Արթուր Ղազինյանը
