«Հոգևորականն էլ, այլ ոլորտի գործիչներ էլ կարող են մտնել դպրոց ու ներկայացնել մեր կրոնը». Ստյոպա Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կներեք, բացարձակ չեմ համաձայնելու «ի՞նչ գործ ունի հոգևորականը դպրոցում» հարցադրմանը: Ես էլ աշխարհիկ պետության կողմնակից եմ, ես էլ պահանջել ու պահանջելու եմ, որ եկեղեցին ու պետությունը տարանջատված լինեն, բայց դա չի նշանակում՝ ամեն մեկն իր համար մածուն ուտի, մեծանա: Մեր նախնիները նաև հավատի համար են կենաց մահու կռիվ մղել, որովհետև, ուզեք, թե չուզեք, կրոնը հայի ինքնության հենասյուներից մեկն է: Չեմ ասում՝ միակը, բացառիկը: Չեմ ասում, թե այլ դավանանքի կամ աթեիստ հայ չի կարող լինել: Եթե դա այլևս այդպես չէ, ուրեմն կարող ենք ուղղակի մեր անցյալը, դավանանքի համար արյունահեղ կռիվներով, սոսկ պատմություն համարել ու հեռավորություն վերցնել նրանից: Ես չեմ էլ ասելու, թե առաքելական դավանանքով քաղաքացիներս, հայերս կապույտ արյուն ունենք, առավել ենք մյուսներից: Բայց մեր հավատքը մեր երկրի փրոֆայլի՝ դիմագծի մի մասն է: Մեր արժեքային համակարգում քրիստոնեությունը, առաքելականությունը անուրանալի ու անջնջելի հետք է թողել: Ու որքան էլ ես դպրոցներում դասավանդվող «Կրոնի պատմության» դասագրքերը անհանջող, որոշ առումներով ծաղրուծանակ, անլուրջ համարեմ, որքան էլ ես իմանամ, որ անարժան հոգևորականներ կան նաև իմ եկեղեցում, որքան էլ պատմության մեջ նաև վիճելի հատվածներ լինեն, ես ուզում եմ, որ իմ երեխան իր արմատների, այդ դավանանքի արժեհամակարգին ծանոթ լինի: Ի դեպ, շատերի նման մենք չենք շտպել նրան մկրտել: Ես հիմա էլ համարում եմ, որ դա գիտակցված ընտրություն պետք է լինի: Ինքը դա պետք է ցանկանա ու դա իր ընտրությունը պետք է լինի: Ու տեսնում եմ, որ ինքը իմ եկեղեցին ընդունում է, դա նաև իրենն է, ինչպես իր տատերինն ու պապերինը: Ես չեմ ասում, թե դասընթացը վերածվի կրոնական քարոզի, բայց հոգևորականն էլ, այլ ոլորտի գործիչներ էլ կարող են մտնել դպրոց ու ներկայացնել մեր կրոնը, հատկապես երբ մեր Սահմանադրությունը ճանաչում է Հայոց առաքելական եկեղեցու բացառիկ դերն ու նշանակությունը: Գիտեմ իմ բազում ընկերների հակառակ կարծիքը, հարգում եմ, բայց նաև չեմ կարող համաձայնել ծայրահեղությունների հետ»:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Արա՛, Քոչարյանին էլ կալանավորել ես, բայց մեկ է՝ Պուտինը էդ քայլը չի անելու․ Սամվելյան (video) Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Շևչենկովսկոյեն. ՊՆ #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը․ ասեմ՝ ինչու հենց հիմա․ Սուրենյանց (video) Նիկոլի հորը տեսե՞լ եք․ Արմինե Ադիբեկյան (video) Ֆրանսիայում տղամարդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա 2 զոհ Իրինա Յոլյանին չընտրեցին Ռոբերտ Քոչարյանին այս պահին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից տեղափոխում են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ Ես ok եմ, թող մեզ կախաղան հանեն․ Փաշինյան (video) Լեզվակռիվ լրագրողի ու Փաշինյանի միջև․ «Ալիևին ինչի՞ չեք կզացնում» (video) Ես սարսափեցի․ Ճամբարակում զինվորի դիակը դեռ տուն չէին բերել, կողքին Նիկոլը խրախճանք սկսեց․ Ստեփանյան (video) #ՈՒՂԻՂ․ «ՇՏԱՊ․ Նիկոլը հարձակվել է ԱԱԾ-ի վրա» (video) «Չե՛նք լռելու»․ Մարիա Զախարովան՝ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին (video) Փաշինյանը նորից «խանգարմունքի մեջ ընկած հարձակվեց ԱԱԾ-ի վրա» (video) ՔՊ պատգամավորը բացահայտ ստում է. փաստաբան Փաշինյանը հենց չեղավ, գիտե՞ք՝ձեզ ինչ է սպասվում․Ասլանյանի ելույթի ժամանակ ՔՊ-ականները իրար խառնվեցին (video) Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով Փաշինյան, պատրաստ եղիր, որ դու ինքդ էլ դատվելու ես նույն դատով․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Օգոստոսի 27-ին հոսանքազրկվող հասցեները Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության առաջին բաժնի առաջին կարգի երկու մասնագետներն ազատվել են աշխատանքից Աննա Գրիգորյանը «խայտառակեց» Սասուն Միքայելյանին․ «Ես Աննան եմ, բայց ոչ Վարդապետյան», «Մի՛ գոռա» (video) Իրանի դեմ պատժամիջոցային քաղաքականությունը ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության վրա. Հասան Ղաշղավի Աննա Վարդապետյա՛ն, դուք պատասխան եք տալու այս խայտառակության համար․ Մանուկ Սուքիասյան (video) ՌԴ սանկցիաներից ամենաշատ տուժողները Փաշինյանի ընտրողներն են, հիմա էլ նրանց նոր շոուներ է հրամցնում (video) Ռեթքլիֆը մեկնել է Մոսկվա՝ Ռուսաստանին զգուշացնելու, որ չհարձակվի ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա. ТWJ ՀՀ-ն դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե-յուրե մնում է միավորման անդամ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am