ՇՏԱՊ. Արցախի պաշտպանության բանակն ուժեղ հակահարված է տվել ադրբեջանական դիվերսիոն խմբին, նրանց կողմից կա 2 տասնյակից ավելի զոհ. ԼՐԱՑՎԱԾ
Այս պահին Hayeli.am-ի թղթակիցը գտնվում է Արցախում: Վերջինիս փոխանցմամբ`Ստեփանակերտում ամեն ինչ նորմալ է: Խուճապային տրամադրություններ ազգաբնակչության շրջանում չկան, բոլոր պետական մարմինները աշխատում են բնականոն հունով: Ադրբեջանական դիվերսիան կանխվել է՝ ազերիներին հայկական կողմի հասցրած ուժեղ հակահարվածի շնորհիվ: Ադրբեջանական կողմն ունի 2 տասնյակից ավելի զոհ և հաստատվել է հայկական դիրքերի ուղղությամբ գրոհած ադրբեջանական ուղղաթիռի խոցման մասին տեղեկությունը:
