Նույնիսկ իրավաբանները պատկերացում չունեն.Գագիկ Հարությունյան
«Դուք՝ լրագրողներդ, մեղք չունեք, որ պատկերացում չունեք այդ երևույթի մասին։ Նույնիսկ իրավաբանները պատկերացում չունեն։ Ես հիմա չգիտեմ, թե այն, ինչի մասին խոսում են, ինչ է դա։ Ես ուսումնասիրել եմ ամբողջ աշխարհի փորձը, գիտեմ դրա հազար տարբեր դրսևորումներ, բայց թե ինչ է մեզ մոտ նախատեսվում, ծրագրվում, կամ այդ ինչ խմբեր են աշխատում, ես մոտիկից տեղեկություն չունեմ»,- լրագրողների հետ ճեպազրույցում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է իշխանությունների կողմից տարբեր առիթներով բարձրաձայնվող անցումային անդարադատություն հասկացությանը: «Բնականաբար, ո՛չ, մենք նման մասնակցություն չունենք, բայց ամբողջ արդարադատության լուրջ, հիմնավոր բարեփոխումների վերաբերյալ մենք մշակել ենք արդարադատության արդյունավետ հայեցակարգ, որը մեր կայքում տեղադրված է։ Հիմա դրանից ելնելով՝ ռազմավարական զարգացման ուղղություններն ենք մշակում»,-հարցին,թենքը՝ որպես մասնագետ, մասնակցո՞ւմ է այդ քննարկումներին, պատասխանեց նա:
