Թեժ մարտերը շարունակվում են մինչ այս պահը. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հաստատում է ապրիլի 1-ից 2-ի գիշերը հայ-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած ակտիվ հարձակողական գործողությունների վերաբերյալ տեղեկատվությունը: Գործողությունների ընթացքում հակառակորդը, կիրառելով տանկեր, հրետանի և օդուժ, փորձել է ներխուժել ՊԲ պաշտպանության խորքը և գրավել մարտավարական դիրքեր:
