Փողոցն ընդդեմ Հայաստանի

Արմավիր քաղաքի ավագանին կալանավորված Մանվել Գրիգորյանին զրկել է Արմավիր քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից: Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 25-ին Արմավիրի ավագանին կայացած նիստում Մանվել Գրիգորյանին չէր զրկել Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից, որոշվել է այդ հարցը քննարկել հաջորդ ավագանու նիստի ընթացքում: Ավելի վաղ Մանվել Գրիգորյանին պատվավոր քաղաքացու կոչումից զրկել էր նաեւ հայրենի Էջմիածին քաղաքի ավագանին։ Զարմանալու եւ զայրանալու արդեն ոչինչ չկա, կա խխճալու, եթե կուզեք՝ ողբալու բան, եւ ողբի օբյեկտն էլ մեծ ու փոքր իշխանիկներն են։ Կարելի է փողոցի միջոցով իշխանության գալ, բայց անթույլատրելի է փողոցով արդարադատություն իրականացնել, փողոցով լուծել պետական ինստիտուտների գործառույթները, տուրք տալ փողոցին, կամ ճիշտ հակառակը՝ ամեն ինչ անել հանուն փողոցի, հանուն պոպուլիզմի ու «տեսարանների», որոնք սնում են իշխանությամբ գերված ոչ սթափ զանգվածներին։ Մանվել Գրիգորյանին, այո, նորից կալանավորեցին, բայց դա տեղի ունեցավ ոչ թե Հայաստանի իրավապահ համակարգի արդար դատաքննության արդյունքում, այլ փողոցի ճնշման։ Սակայն մի մոռացեք, որ դեռեւս չկա դատարանի վճիռ ու ապացուցված չէ Մանվել Գրիգորյանի մեղքը։ Միթե կարելի է հիմնահատակ ոչնչացնել պետական ինստիտուտները ու պետական այրերին դարձնել խամաճիկներ, որոնք պատրաստ են ցանկացած գնով սպասարկել էժանագին շահեր։ Իսկ ինչ կանի այդ ավագանին, երբ դատարանը կորոշի, որ Մանվել Գրիգորյանն ամենեւին էլ մեղավոր չէ, թե՞ արդեն որոշվել է գեներալի ճակատագիրը ու ամեն ինչ ընթանում է բնական հունով։ ԴՄՓ-ԴՄՓ-ՀՈւ` սա՞ է ձեր քաղաքական կրեդոն , թե սադիզմը դարձել է մերօրյա հեղափոխականների քաղաքական գործիքը։ Հերիք չէ, որ ծանր հիվանդությամբ տառապող մարդու նկատմամբ Հայաստանի անկախ դատարանը կրկին կալանքի որոշում է կայացնում , դաս չքաղելով Սամվել Մայրապետյանի նկատմամբ ՄԻԵԴ-ի օրերս ընդունված որոշումը, հեղափոխական իշխանությունը որոշել է, որ սրան զուգահեռ պետք է մինչեւ վերջին խազը վարկաբեկել, ստորացնել մարդու, որը հաստատեպս մի շարք արժանիքներով գերազանցում է շատ շատերից, ովքեր օրեր շարունակ փողոցներում պահանջում էին իրեն կալանավորել։ Մենք տեսանք չէ՞, որ ձեր ազատ ու հպարտ քաղաքացիները դոնպիպոններն ու նրանց մերձավորներն են, հենց նրանք էին պահանջում նորից կալանավորել Գրիգորյանին։ Բայց սրանով կարծես թե չեն բավարարում, շոուն պահանջում է նոր անուններ, ու հիմա պահանջ կա նաեւ նման կոչումներից զրկել Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին։ Փողոցը զորավոր է դառնում ու եթե այսօր արշավը մեկ մարդու դեմ է, վաղը լինելու է Հայաստանի դեմ։ Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը մի քանի օր առաջ բավարարեց Գրիգորյանին կալանավորելու՝ դատախազության բողոքը։ Վերաքննիչ դատարանը հունվարի 22-ին որոշեց կրկին կալանավորել Գրիգորյանին` բավարարելով գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու մասին դատախազության միջնորդությունը։ 2018 թվականի դեկտեմբերի 21-ին գեներալն ազատ էր արձակվել 25 մլն դրամ գրավի դիմաց։Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար: Անի Սահակյան

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են «Հիմա էլ վախենում եք նրանց նկարներից, ում զրկել եք կյանքից». 44-օրյա պատերազմի հերոսի քույր Նատալյա Ռոտենբերգի փաստաբանը հաստատում է՝ Տիգրան Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ Նոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Ուժեղ բանակները ևս կարող են պարտվել, եթե նրանց առաջնորդում են թույլ ու անճար հրամանատարներ.Հասրաթյան Քաղաքական հրահանգները եղել են հրապարակային. Երվանդ Վարոսյան Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց Խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ Օդի աղտոտվածության պատկերը Երևանում #ՀԻՄԱ․ Փաշինյանի վերաբերյալ դեռ մեղմ փաստաթուղթ եմ հրապարակել, բայց սպասե՛ք․ Արշակ Կարապետյան (video) Իրենց զենքի միջոցով ընկել են անմեղ մարդկանց հետևից․ ո՞վ է պատասխան տալու․ Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am