Սարալանջ-Սարի Թաղ ճանապարհին Mitsubishi-ն բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում, Սարալանջից դեպի Սարի թաղ տանող ճանապարհահատվածում, Mitsubishi մակնիշի 05 AL 551 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քայլերին, և գլխիվայր շրջվելով, հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 և 8 հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 1 մարտական հաշվարկով: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ-կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից դեպքի վայր են ժամանել հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը երիտասարդ աղջիկ է եղել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, դու վախեցիր, որ հաշմանդամության նպաստի հույսին ես մնալու»․ Արմինե Ադիբեկյան (video) Ընտանիք մտնելը «շանտղություն է», ո՞նց եք պատասխան տալու (video) Արցախցիների շրջանում աղքատությունը կազմել է 50 տոկոս, տապալել եք նրանց զբաղվածության հարցը (video) Աննա Վարդապետյան, ձեր երեխաների հաշվի՞ն եք անում էս սարսափելի գործողությունները․ Արմինե Ադիբեկյան (video) ԲԴԽ-ն Քոչարյանի գործը ձգձգելու համար դադարեցրել է Աննա Դանիբեկյանի լիազորությունները «Ես ձեր գնահատականի կարիքը չունեմ, մի՛ խանգարեք,», «Չփորձվեք ինձ մի բան ասել»․ լեզվակռիվ ԱԺ-ում (video) Գյումրիում զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատախազին Սասուն Միքայելյանը ասում ա՝ ցարի բոգ էր Քոչարյանը, լռե՛ք․մանրամասն խոսե՞մ հոկտեմբերի 27-ից․Մանուկյան (video) Ու էս ամենը իմ և ձեր հարկերի հաշվին. Դավիթ Գալստյան Ռուբինյա՛ն, փորդ չէր ցավու՞մ, երբ սուտ էիր խոսում․ Մեսրոպ Մանուկյանի խոսքից Ռուբինյանը պոռթկաց (video) Թալինի կարգալույծ հռչակված հոգևոր հովիվ Արամայիս Թախմազյանը ու կինը վտարվել են եկեղեցու բնակարանից Ես ձեզ դեռ անդրադառնալու եմ․ լեզվակռիվ Էդգար Ղազարյանի և ՔՊ-ականների միջև (video) Կոտայքի մարզում «Chevrolet»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա մահացել է Ագնեսա Խամոյանը բղավեց Սասուն Միքայելյանի ու Անդրանիկ Քոչարյանի ուղղությամբ. «էս ինչ ցուցակ է» (video) Սխալ գնահատականներով կառավարությունը իրար է հակադրել Հայրենիքի և Սփյուռքի հզորացումը․ ՀՅԴ Հայ Դատ Հենց այդ քայլերով Ադրբեջանի ոչնչացումն անխուսափելի է լինելու, պետք է գործել․ Նաիրի Հոխիկյան (video) «Հլը սրան նայե՛ք, էդ դուք չեք փակե՞լ Հ2-ը, Երկիր Մեդիան․․․»․ Անժելա Թովմասյան (video) Այս հասցեում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը Բագրատ Սրբազանի գործով անցնող Տիգրան Գալստյանի տանն այս պահին խուզարկություն է․ նիստը հետաձգվեց Ինչ է զգուշացրել Սուրեն Սուրենյանցը Փաշինյանի որոշ մերձավորներին (video) Տրանսֆերտների ռեկորդային ներհոսքը վտանգում է արտահանման մրցունակությունը․ «Լույս» հիմնադրամ Հայաստանի իշխանությունների «նոր ընկերները» օգտագործում են երկիրը Ռուսաստանի հետ առճակատման մեջ 2026 թ․ առաջին ութ ամիսներին Հայաստանին 17 միլիոն դոլարի դեղորայք են տրամադրել․ Հարութ Սասունյան Ռուսաստանը «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին Պետական դավաճանության դեպքերով կայացվել է 4 դատավճիռ՝ մինչև 16 տարվա ազատազրկմամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am