Առաջիկայում Գերագույն ռադայի քննարկմանը կներկայացվի Ուկրաինայի պետական ինքնիշխանության ժխտում պարունակող գրքերի առգրավման մասին օրինագիծ
Այս մասին երկրի խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է մշակույթի նախարար, փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն:
Նրա խոսքով, սահմանափակման մի քանի տարբերակ կա, միաժամանակ, դիտարկվում է ռուսական գրքերի ներկրման ամբողջական արգելքի տարբերակը:
«Սա բարդ հարց է, այստեղ ամեն ինչ միանշանակ չէ»,- NEWS.am-ի փոխանցմամբ՝ ընդգծել է պաշտոնյան՝ հավելելով, որ այդ դեպքում կարող են արգելքի տակ հայտնվել նաեւ գիտական հրատարակությունները եւ Ուկրաինայի հանդեպ չեզոք դիրքորոշում արտահայտող գրականությունը:
Նախարարը նշել է, որ մշակվում է նաեւ արգելքի մեկ այլ տարբերակ. «ավտոմատ լիցենզավորման ներդրում, երբ հաղորդում է ստացվում այն մասին, որ ուկրաինական սահմանով ռուսական հրատարակության գիրք է անցնում, որը ազգամիջյան ատելության հրահրում, Ուկրաինայի ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության ժխտում է պարունակում, ապա այն բռնագրավվում է»:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը