Օգտվել են Կարենի մենակությունից

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության գլխավոր փորձագետ,սպանված Կարեն Վարդանյանը երկար ժամանակ աշխատել է «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանի հետ, եղել է նրա օգնականը, կուսակցության երիտասարդական կառույցի ղեկավարը։ Սադոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին ժամանակները քիչ էին շփվում Կարեն Վարդանյանի հետ, քանի որ կուսակցական աշխատանքները քիչ են .«Նա կուսակցության երիտասարդական խմբի ղեկավարն էր, խելացի, նույնիսկ կասեմ գիտունիկ, ես անձամբ խորհրդակցում էի նրա հետ, լսում խորհուրդները»,- ասաց Արշակ Սադոյանը։ Հետաքրքրվեցինք, թե երբեւէ դժգոհե՞լ է ինչ-որ բանից, կամ խոսել խնդիրների մասին, սակայն Սադոյանը բացասական պատասխան տվեց։ Նա ասաց, որ Կարեն Վարդանյանը միայնակ էր ապրում.«Անցած տարի մայրը մահացավ հիվանդությունից, ինքը միայնակ էր մնում ու երեւի օգտվել են իր մենակությունից, փողերը գողացել ու սպանել»։ Հիշեցնենք, որ երեկ հայտնաբերվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ գլխավոր փորձագետ Կարեն Վարդանյանը, ում արդեն 10 օրից ավելի փնտրում էին ծանոթներն ու բարեկամները: Նախնական տեղեկություններով Կարեն Վարդանյանին 22-ամյա Գևորգ Զոհրաբյանը՝ 43-ամյա տաքսիստ Արթուր Միհրանյանի հետ միասին, սպանել էին փորձագետին՝ մոտը եղած գումարը վերցնելու նպատակով: Ըստ տեղեկությունների` սպանությունը կապված է Վարդանյանի բնակարանի առքուվաճառքից ստացված գումարի հետ: Ըստ լուրերի՝ Կարեն Վարդանյանը 300 000 դրամի կալանք ուներ իր անունով, որպեսզի այն չտարածվի տան վրա, հարեւանը համոզել էր տունն իր անունով գրանցել:Եղել է այդպես,հետո տունը վաճառել են ու գումարը հանձնել Կարենին, որից հետո տեղի է ունեցել սպանությունն ու գումարի հափշտակումը։Նրանք բութ գործիքներով Կարեն Վարդանյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել, այնուհետեւ դին թաքցրել Գևորգ Զոհրաբյանին պատկանող Երևանի Սիսակյան փողոցի 22 շենքի հարակից ավտոտնակում: Կարեն Վարդանյանը ավարտել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի բակալավրիատը, 2003թ.՝ մագիստրատուրան։ 2006թ.՝Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը, 2009թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան, 2012թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրան։ 2015 թվականից աշխատում էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ, «Շողակն» ԲՀԿ խորհրդատու և «Սարգսյան» իրավաբանական խմբի գլխավոր խորհրդատու: 2005 թվականից զբաղվում էր հասարակական և քաղաքական գործունեությամբ։ Կարեն Վարդանյանի սպանության լուրը ցնցել է բոլորին, Ֆեյսբուքում նրա մասին բացառապես դրական հուշեր են։ Ուշագրավ էր ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանի գրառումը.«Մի ամիս առաջ Կարենն եկավ գրասենյակ, բավական երկար զրուցեցինք: Ասացի, որ բավական հետաքրքիր գաղափարներ ունի, մտածում էինք ինչպես անել, որպեսզի ավելի ակտիվանա: Ասաց, որ ուզում է քաղաքապետի ընտրություններին մասնակցել, ես էլ կատակով ասացի, թե եթե երկրորդ ձայնը ես պետք է տամ, հարց չկա, պատրաստ եմ... Ծիծաղեցինք, պայմանավորվեցինք հանդիպել... Ո՞վ կմտածեր, որ էս վիժվածքները նման բանի են ընդունակ: Ո՞վ կմտածեր, որ Կարենի վրա ինչ-որ մեկն իրեն թույլ կտա ձեռք բարձրացնել: Մարդկային դաժանությունը չափ ու սահման չունի...»։ Անի Սահակյան

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am