Մի գաղափար է ծնվել, չգիտեմ՝ ինչպես կընդունեք...
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Մի գաղափար է ծնվել, չգիտեմ՝ ինչպես կընդունեք... Հեռուստաընկերություններից մեկում կարելի է ստեղծել «Շաբաթվա անգրագետները» խորագրով կարճամետրաժ հաղորդում, որով հրապարակվեն նախորդ շաբաթվա ընթացքում հրապարակայնորեն հնչեցված քաղաքական ամենաանգրագետ երեք ելույթները՝ համապատասխանաբար՝ 1-ին, 2-րդ և 3-րդ պատվանդաններով:
Գուցե այս կերպ հնարավոր լինի զսպել քաղաքական ու քաղաքագիտական խելահեղությունների, ահասարսուռ արտաքինով եթեր ներխուժած տկար գործիչների անպտուղ դատողությունների և պետական մտածողության հիմքերը խարխլող անբովանդակ ելույթների տարափը»։