Լևոն Մկրտչյանից հեռանում են
Մեր ունեցած տեղեկություններով` ԿԳ նախարարության արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը աշխատանքից ազատման դիմում է գրել,ինչը մեզ հետ զրույցում հաստատեց անձամբ Սահակյանը:<<Ես ստացել եմ այլ աշխատանքի առաջարկություն, որը ընդունել եմ, ԿԳ գործող նախարար Լևոն Մկրտչյանի հետ ունեմ գերազանց աշխատանքային հարաբերություններ, որևե խնդիր չկա: Ուղղակի որոշել եմ փոխել գործունեության ոլորտը>>,- նշեց Տ. Սահակյանը: Մի քանի օր է դիմումն արդեն ներկայացված է,սակայն նախարար Մկրտչյանը այն դեռ չի ստորագրել,պատճառն այն է ,որ Լևոն Մկրտչյանը ԱՄՆ-ում է: Արտերկրից վերդառանալուց հետո նախարարը դիմումը կստորագրի: Մեր ունեցած տեղեկություններով` Տիգրան Սահակյանը նոր աշխատանքի կանցնի Ազգային Ժողովում որպես ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի խորհրդական:Հավելենք, որ Տիգրան Սահակյանը ՀՀԿ խորհրդի անդամ է, Արմեն Աշոտյանի ընկերը:
