Էդուարդ Բաբայանն անելու է ամեն ինչ, որպեսզի թափառող շներին կրակելով չսպանեն

Վերջին ժամանակներում հանրությունն արդարացիորեն բարձրաձայնում է, որ հանրապետությունում որոշ մարդիկ սկսել էին թափառող շների նկատմամբ սպանդ իրականացնել։ Համացանցը ողողվել էր այդ «վայ մարդ» կոչվածների անմարդ վերաբերմունքով՝ չորքոտանիների նկատմամբ, երբ ոչ միայն հրազենով էին սպանում, այլև քարկոծում էի շներին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, «Դինգո Թիմ» հասարակական կազմակերպության անդամները օրեր առաջ հանդիպել են Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Բաբայանի հետ և հիմնական թեման եղել է Կոտայքի մարզում՝ մասնավորապես, Աբովյան քաղաքում շներին կրակելու միջոցով սպանելու դեմն առնելը։ Հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավոր Բաբայանը ողջունել է ՀԿ անդամների մարդասիրական քայլը և խոստացել, որ անելու է ամեն ինչ, որպեսզի ոչ միայն Կոտայքի մարզում, այլ նաև հանրապետությունում երբևիցե թափառող շներին նման մեթոդներով չսպանեն։ Հանդիպման ընթացքում պատգամավորի հետ քննարկվել է, թե ինչ մեթոդներով կարելի է լուծել թափառող շների գլխաքանակի նվազեցման հարցը։ «Դինգո Թիմ»-ի անդամները պատգամավորին հայտնել են, որ միակ տարբերակն է մասսայական ստերջացումը, ինչից հետո պատգամավորը նրանց հայտնել է, որ ինքը կհովանավորի Աբովյան քաղաքի թափառող շների ստերջացումները, և «Դինգո Թիմ»-ի անդամներն անակնկալի են եկել, երբ Է. Բաբայանը օրեր անց խոսքից գործի է անցել։ «Դինգո Թիմ»-ի համակարգող Գոհար Մանուշակյանը հանձն է առել մի քանի համակիրների հետ ու արդեն մի քանի թափառող շներ տեղափոխվել են «Օսկ Արվետ» և «Մալտեզ Սիթի» կլինիկաներ, որտեղ անասնաբույժն Լևոն Մինասյանն ու Հայկ Մելքոնյանը իրենց թիմի անդամների հետ ստերջացրել են մի քանի շների։

դիտվել է 153 անգամ
Լրահոս
Զերծ մնալ քարոզչական հայտարարություններից․ ԿԸՀ Վեհափառը Նորվիչի թեմակալ առաջնորդի հետ հանդիպմանը կարևորել է միջեկեղեցական գործակցությունը Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am