Երվանդ Բոզոյան. Նոր քաղաքական վերնախավի գեներացիայի արդյունքում կծնվի ընդդիմությունը

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ -Պարոն Բոզոյան, վերջերս Փարիզում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, իսկ երեկ էլ Դավոսում հանդիպեցին Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիեւը։ Արտգործնախարարների հանդիպումից հետո տարածվեց պաշտոնական հայտարարություն, որում նշված էր ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին։ Ըստ Ձեզ՝ սպասվո՞ւմ է առաջիկայում ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկար։ -Եթե հաշվի առնենք արձագանքները, որոնք կան միջնորդների եւ Ադրբեջանի կողմից, ապա Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ընթանում են ինտենսիվ բանակցություններ, եւ դրանք թեւակոխել են վճռական փուլ։ Եվ իրականությանը չի համապատասխանում այն տեսակետը, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում չի իրականացնում բանակցություններ։ -Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը համարձակվել է կանխատեսել, որ հունիսին Փաշինյանն ու Ալիեւը համաձայնագիր են ստորագրելու Ղարաբաղի վերաբերյալ, որտեղ հայկական կողմն անուղղակի կոմպրոմսիների ներքո ստիպված է լինելու զիջել մի քանի շրջաններ։ Սրան, ըստ նրա, կհետեւի այն, որ թուրքական խորհրդարանը կվերադառնա հայ-թուրքական արձանագրություններին եւ կվավերացնի դրանք, դիվանագիտական հարաբերությունները կվերականգնվեն։ Ի՞նչ նկատառումներից ելնելով է Տարասովը նման հայտարարություն արել։ -Ես կարծում եմ, որ այն քաղաքական գործիչը, որը կփորձի տարածքներ զիջել, կդադարի քաղաքական գործիչ լինել Հայաստանում։ Ես կարծում եմ, որ Հայաստանում այդպիսի խնդիրներ լուծելու համար պետք է հանրությանը ներկայացվեն լուրջ հիմնավորումներ։ Մեր հանրությունը տեսել է պատերազմ, ունի անվտանգության լուրջ խնդիր, անվստահություն հակառակորդի նկատմամբ եւ թույլ չի տա գնալու նման զիջումների։ Դա, իհարկե, չի նշանակում, որ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները հավերժ դատապարտված են հակամարտության մեջ լինելու։ Ոչ։ Պարզապես Ադրբեջանի ներկա իշխանությունները, պետական կառավարման համակարգը պատրաստ չեն գնալու փոխզիջումների Լեռնային Ղարաբաղի հարցում։ Իսկ մեզ համար Ղարաբաղը ոչ թե տարածք է, այլ անվտանգության խնդիր։ Ղարաբաղի կորուստը այսօր չի խանգարում Ադրբեջանի հաղորդակցությանը, զարգացմանը, իսկ Հայաստանի պարագայում դա կլինի պետականության կորուստ։ Այդ իսկ պատճառով էլ Ղարաբաղը մեզ համար ոչ թե տարածք է, այլ ինքնության խնդիր։ -Դեռ պաշտոնավարման սկզբում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ներգրավված լինի բանակցություններում։ -1994թ․ Բուդապեշտում ընդունվեց որոշում, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ներգրավված լինի բանակցություններում, բայց Ադրբեջանը խոչընդոտել է այն կյանքի կոչելուն։ Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո դուրս է մնացել այդ բանակցային գործընթացից։ Եթե ԼՂ խնդիրը մոտ լինի լուծման, եւ ներկայացվի այնպիսի բանաձեւ, որը կբավարարի հայկական եւ ադրբեջանական կողմերին, բնականաբար, Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի այդ գործընթացին։ -Այսօրվա ԱԺ-ի, կառավարության կազմում հիմնականում ներկայացված է այն սերունդը, որը կանգնած չէ Արցախյան շարժման ակունքներում, այլ հայացքով է նայում այդ հակամարտության կարգավորման հեռանկարներին։ Ըստ Ձեզ՝ նրանք ավելի անկաշկա՞նդ չեն լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը բանակցություններում ներկայացնելիս։ -Երբ նոր մարդիկ բերում են նոր մոտեցումներ, դա հասկանալի է։ Սակայն կան օբյեկտիվ գործոններ, որոնք չես կարող շրջանցել։ Օրինակ՝ Կիպրոսի, Պաղեստինի կամ Քաշմիրի խնդիրները, անկախ սերունդներից, անկախ հայացքներից, դժվար է լուծելը։ Նույնիսկ եթե փոխվել են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սերունդները, կան պետական շահեր։ Եվ այդ պետական շահերը կարող են ունենալ այնպիսի հակադրություն, որ պրակտիկորեն դժվար կլինի լուծելը։ Եվ կա խաբկանք, որ եթե մի կողմը, օրինակ՝ հայկական կողմը, քայլ անի, ապա հնարավոր կլինի լուծել այն։ Սակայն ճիշտ հակառակն է․ երբ փոխզիջման պատրաստ կողմը փորձի մի քայլ անել, դրա արդյունքում կարող են հայտնվել փորձանքի մեջ։ Իսկ բանակցային գործընթացում հավասարը հավասարի հետ բանակցելու համար պետք է Ադրբեջանի հետ կարողանանք պահպանել քաղաքական համակարգի, տնտեսական բալանսը։ Նոր սերունդը նախ պետք է ապացուցի, որ ինքը կարող է կառավարել երկիրը, զարգացնել տնտեսությունը, պետք է ապացուցի, որ կկարողանա ստեղծել քաղաքական համակարգ եւ նոր մտածի լուծելու այնպիսի խնդիր, որը կապված է անվտանգության հետ։ Հեշտ է խոստանալը, թե կարող ես մի քանի ամսում լուծել լուրջ խնդիրներ, որոնք օբյեկտիվորեն են հասունացել։ -Տեսանելի ապագայում, ըստ Ձեզ, Հայաստանում կձեւավորվի՞ ընդդիմություն։ -Ես կարծում եմ, որ դա անխուսափելի է։ Ես կարծում եմ, որ այդ ընդդիմությունը կլինի նոր քաղաքական վերնախավի գեներացիայի արդյունք։ Չի կարելի ասել, որ այս կամ այն քաղաքական ուժը դոմինանտ դեր կխաղա։ Քաղաքական նոր վերնախավի գեներացիայի արդյունքում կլինեն եւ՛ հին, եւ՛ նոր մարդիկ, մարդիկ, որոնք մինչ այդ չեն եղել քաղաքականության մեջ, բայց կարող են դերակատարում ունենալ։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Զերծ մնալ քարոզչական հայտարարություններից․ ԿԸՀ Վեհափառը Նորվիչի թեմակալ առաջնորդի հետ հանդիպմանը կարևորել է միջեկեղեցական գործակցությունը Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am