«Ադրբեջանի ԱԳՆ-ն հիստերիկ հայտարարությամբ է հանդես եկել». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրին՝ հիստերիայի պատճառ Բաքվում. հունվարի 20-ին Վրաստանի Սամցխե-Ջավախք շրջանի Բուղաշեն գյուղում տեղի էր ունեցել արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրու բացման արարողությունը, որին մասնակցել էին զոհվածի ընտանիքի անդամները, բազմաթիվ համագյուղացիներ, ինչպես նաև Ախալքալաքի սակրեբուլոյի անդամ Սամվել Պետրոսյանը… Այսօր արդեն Ադրբեջանի ԱԳՆ-ն հիստերիկ հայտարարությամբ է հանդես եկել, ինչպես նաև Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել Բաքվում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն, որից թուրք-ազերիները պահանջել են անհապաղ միջոցներ ձեռնարկել և վերացնել կիսանդրին… Բաքվում դժգոհել են, որ Միքայել Ավագյանի կիանսդրին կխանգարի վրաց-ադրբեջանական հարաբերություններին… Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև տեղեկացնում է, որ նույն հարցի շուրջ Վրաստանի ԱԳՆ-ին իր բողոքի նոտան է հղել նաև Վրաստանում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Հասանովը… Սա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն է, երբ Ադրբեջանը բացահայտ խառնվում է հարևան Վրաստանի ներքին գործերին և թելադրում պշատոնական Թբիլիսիին, թե ինչպիսի ներքին և արտաքին քաղաքականություն պետք է վերջինս վարի… Հետաքրքիր է, որ հայ ազգին բազում վնասներ տված Ադրբեջանի նախկին բռնապետ Հեյդար Ալիևի հուշարձանի և նրան անունով կոչված պուրակի Թբիլիսիում բացման առումով որևէ անգամ Հայաստանի իշխանությունները դժգոհություն չեն հայտնել վրացիներին… Պաշտոնական Բաքվի հիստերիկ պահանջները Թբիլիսիից՝ քանդել Միքայել Ավագյանի կիսանդրին Բուղաշենում՝ Վրաստանի հայաբնակ Ջավախքի գյուղերից մեկում, կարող է մեծ խնդիրների պատճառ դառնալ և սրել իրավիճակը Վրաստանում… Ադրբեջանամետ վայրահաչությամբ արդեն հանդես են եկել ընդդիմադիր որոշ վրացի գործիչներ… Օրինակ՝ Վրաստանի համերաշխության և քաղաքացիական հավասարության հարցերով նախկին նախարար Պաատա Զաքարեիշվիլին, ով քննադատել է Վրաստանի իշխանություններին, ովքեր թույլ են տվել, որ Ավագյանի կիսանդրին տեղադրվի Բուղաշենում, ինչպես նաև որոշ պաշտոնյաների մասնակցությունը դրա բացման արարողությանը… Իսկ պաշտոնական Թբիլիսին դեռ լռում է…»:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Զերծ մնալ քարոզչական հայտարարություններից․ ԿԸՀ Վեհափառը Նորվիչի թեմակալ առաջնորդի հետ հանդիպմանը կարևորել է միջեկեղեցական գործակցությունը Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am