Գնդակն ուղարկվում է այլ դաշտ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշակի վերապահումներով դրական եզրակացություն է տվել ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով պատգամավորն առաջարկում է Քրեական օրենսգրքում փոփոխություն անել եւ ընտրակեղծարարներին տուգանելու փոխարեն միայն ազատազրկել: Էդմոն Մարուքյանը իր հեղինակած նախագծում, մասնավորապես, առաջարկում է օրենսգրքի 153-րդ հոդվածի (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը) սանկցիայից հանել տուգանքը՝ որպես պատժատեսակ, և թողնել միայն 2-3 տարով ազատազրկման ձևով պատիժը: Նախագծի մշակման համար հիմք է եղել այն հանգամանքը, որ Հայաստանում անցկացված «բոլոր քվեարկություններից, այդ թվում նաև վերջին սահմանադրական հանրաքվեից հետո 153-րդ հոդվածով մեղադրվող անձանց նկատմամբ մշտապես պատիժ է նշանակվում 500 հազարից 600 հազար դրամի չափով տուգանք», ինչը «համարժեք չէ այլ քաղաքացիների քվեները գողացող և դրանով ժողովրդավարության դեմ ոտնձգող անձանց կատարած հանցանքին»: «Ակնհայտ է, որ հանցագործության բացահայտման դեպքում, երբ որպես պատիժ կիրառվում է տուգանք, այդ գումարը վճարվում է հանցանքի «պատվիրատուի» կողմից: Այսպիսով, իրավախախտման հեղինակը որևէ անձնական պատասխանատվության իրականում չի ենթարկվում», - ներկայացվում է նախագծի հիմնավորման մեջ։Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ պատժի խստացումը «չի կարող ազդեցություն չունենալ խնդրո առարկա հոդվածով հանցագործությունների նախականխման գործում»: Համաձայնեք, որ սա հայաստանյան ընտրական գործընթացների հայտնի միջավայրին բնորոշ, պահանջված նախագիծ է։ Ենթադրվում է, որ իշխանություններոը, որոնք մշտապես հայտարարում են ազատ, արդար, առանց կեղծիքների ընտրությունների անցկացման իրենց լուսավոր ցանկությունների մասին, պետք է երկու ձեռքով ողջունեն պատգամավորի առաջարկը եւ նախագծին օրենքի ուժ տան։ Սակայն, կառավարությունում մի շարք պաշտոնյաների՝ նախագծի վերաբերյալ տեսակետներից պարզ է դարձել, որ այնքան էլ ոգեւորված չեն ու կարծես թե հայտնի է, թե ինչ ճալատագիր է նախագծին սպասվում։ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտնել է, որ ինքը բացասական եզրակացություն է տվել նախագծին՝ առաջարկելով հարցի վերբերյալ քննարկում կազմակերպել: Նա ասել է, որ ուսումնասիրվել է միջազգային փորձը, և օրինակ` Գերմանիայում ու Շվեյցարիայում նույնպես ընտրակեղծարարության համար սահմանված են տուգանքներ:Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն էլ է պաշտպանել իշխանության տեսակետը, որ պետք է խստացնել տուգանքի չափը, այլ ոչ թե ազատազրկում սահմանել: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն էլ իր հերթին է հավելել, որ պետք է այդ հարցը վստահել դատարանին:«Շատ արհեստական եւ կոշտ է, սրանով մենք իսպառ վերացնում ենք դատարանի դերակատարումը: Գյուղերում լինում են դեպքեր, երբ ամուսինը կնոջ անձնագրով գալիս է քվերակման»,-բացահայտել է Դավիթ Հարությունյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը լսելով նախարարների տեսակետները՝ ասել է, որ ինքն ուսումնասիրել է այս խնդիրը եւ գիտի, որ Գերմանիայում եւ Շվեյցարիայում գործում է ե՛ւ տուգանքը, ե՛ւ ազատազրկումը: «Ես կարծում եմ, որ ճիշտ կլինի մենք տանք համաձայնություն, ԱԺ-ն կորոշի: Իրավական առումով ես էլ եմ համարում, որ ճիշտ չի»,- կարծիք է հայտնել վարչապետը ։ Ինչ է ստացվում, ստացվում է, որ կառավարության ներկայացուցիչները դեմ են այս առաջարկին, սակայն իրենց վրա ընտրակեղծարարությունների հովանավորչության պատասխանատվություն չեն վերցնում եւ գնդակն ուղարկում են այլ դաշտ։ Որովհետեւ ընդդիմադիրները մերժման դեպքում կարող էին բողոքի նոտա բարձրացնել գործադիրի ղեկավարի դեմ, մինչդեռ ԱԺ-ում օրենքի նախագծի մերժումից հետո այդ պատասխանատվությունը կընկնի բոլորի վրա ։ Հ.Գ.-Մյուս կողմից արտաքուստ անհասկանալի է պարոն Մարուքյանի վայրիվերումները, նա մի ֆրոնտով համագործակցում է իշխանությունների հետ եւ ունի նրանց հովանավորչությունը, մասնավորապես Բարսեղ Բեգլարյանի,մյուս կողմից՝ հանդես է գալիս իշխանությանն անհաճո ձեռնարկներով, հավանաբար ընդդիմադիր իմիջ վաստակելու խնդիր կա։ Անի Սահակյան

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am