Սորոսը Սի Ցզինպինին անվանել է բաց հասարակությունների ամենավտանգավոր հակառակորդը
RT-ի փոխանցմամբ, ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը հայտարարել է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը բաց հասարակությունների ամենավտանգավոր հակառակորդն է։ Ներկայում Չինաստանն ամենահարուստ, ամենաուժեղ, տեխնոլոգիական պլանում ամենաառաջադեմ ավտորիտար ռեժիմն է աշխարհում,ասել է նա,ելույթ ունենալով Դավոսում: Միլիարդատերը նաև կոչ է արել հույս դնել չինացի ժողովրդի և այդ երկրի գործարար համայնքի վրա։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Չինաստանի տնտեսության զարգացման տեմպն էականորեն արգելակվել է ԱՄՆ-ի հետ առևտրում առկա լարվածության պատճառով։
