«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը երեկ ասուլիսում ներկայացրել է իրենց 6-ամսյա աշխատանքը, որը գիտական շրջանակները բացասական են գնահատում։
Նա այս ընթացքում վերացրել է մասնագիտական մշտական խորհուրդները, ատենախոսություն պաշտպանողներին իրավունք է տվել, որ իրենք կազմեն փորձագետների եւ խորհուրդների ցանկը, վերանայել է ԲՈԿ-ի կողմից «ընդունելի» համարվող պարբերականների ցանկը՝ կամայականորեն հանելով որոշ անուններ, մի մասի համար էլ սահմանելով «ընդունելի վերապահումով» անհեթեթ ձեւակերպումը։
Բայց ամենակարեւորը՝ տարեվերջին պարգեւատրել է ԲՈԿ աշխատակազմին: Ճիշտ է՝ իրեն չի պարգեւատրել, բայց ԱԻՆ-ից ԲՈԿ տեղափոխված եւ գործից գլուխ չհանող իր տեղակալին «180 տոկոսի չափով պարգեւավճար» է տվել, «որովհետեւ նա հիմնարկի միակ աշխատողն էր, որ առավոտյան 8:30-ից գալիս էր աշխատանքի եւ ամբողջ օրը նվիրվում աշխատանքին»։ Տեղակալը 390 հազար դրամ աշխատավարձ է ստանում»։
Մանրամասն` թերթի այսօրվա համարում:
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը
Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը