Մարտահրավեր Մհեր Սեդրակյանից

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի անունը կրկին հայտնվել է մամուլի էջերում, որքան էլ զարմանալի է, բայց այս անգամ՝ <<լավով>>: Օրերս պետական գրանցում է ստացել «Սեդրակյան» բարեգործական հիմնադրամը, որը հիմնադրել է Սեդրակյան ընտանիքը: Այս մասին տեղեկացրել է ոչ թե Թոխմախի Մհերը, այլ որդին, Կադաստրի կոմիտեի պետի տեղակալ Դավիթ Սեդրակյանը: Պետական գրանցում ստացած հիմնադրամի նպատակը լինելու է բուհական կրթության ձգտող երիտասարդների խթանումը, խրախուսումը, ուսման վարձի վճարման աջակցությունը: Հիմնադրամին կարող են դիմել Երևանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների իններորդ դասարանի աշակերտները, որոնցից խրախուսման արժանացողները կընտրվեն մրցութային կարգով: Հասկանալի է, որ կրտսեր Սեդրակյանը հազիվ թե կարողանար հիմնադրամ ստեղծել՝ նկատի ունենալով իր աշխատավարձի չափը, որն այնքան չէ, որից կարելի է մի բան էլ բարեգործությանն ուղղել: Ուստի հիմնադրամը Թոխմախի Մհերի գումարներով է, որի անվան հետ բազմաթիվ բիզնեսներ են կապվում: Սակայն, հիմնադրամը ներկայացնում է Դավիթ Սեդրակյանը՝ հանրությանը , ըստ էության, ներկայանալով բավական դրական իմիջով, քան հայրիկն է: Իսկ հայրիկի մասին թերեւս հիշեցնելու կարիք չկա, նա պարբերաբար մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել իր տխրահռչակ վարքով: Հենց այս պահին էլ ԱԺ էթիկայի հանձնաժողովը քննում է պատգամավորի վարքը, նա շաբաթներ առաջ ԱԺ լրագրողների խմբին <<նախիր>> էր անվանել, իսկ հետո, երբ լրագրողները բացատրություններ էին պահանջել, նաեւ հայհոյել էր: Ավելի վաղ էլ նա լրագրողներից մեկին սպառնացել էր կոտրել ծնոտը; Իսկ, ահա, Սեդրակյան անվան վերջին հայտնությունը շրջադարձային էր: Հասկանալի է, որ նման համարձակ մարտահրավերները հենց այնպես չեն արվում: Տևական ժամանակ է, որ Մհեր Սեդրակյանի անունը շոշափվում է նաեւ ներքաղաքական համատեքստում: Մասնավորապես, ըստ մամուլի հրապարակումների, նա ունի որդուն Երեւանի քաղաքապետի թեկնածու դարձնելու մտադրություն եւ այդ հողի վրա անգամ հակասության մեջ է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ով նույնպիսի պլաններ ունի: Բայց մինչ թեկնածու հռչակելը Թոխմախի Մհերը դեռ պիտի ապացուցի, որ իր որդին արժանի թեկնածու է, որին կարելի է նաեւ նման բարձր պաշտոն: Իսկ այս հիմնադրամը իսկական միջոց է, որով կարելի է հանրությանը երևալ հրեշտակային կերպարով , օգնության ձեռք մեկնել մի քանի ուսանողների ու դառնալ պոտենցիալ հավակնորդ ցանկացած պաշտոնի: Իհարկե, չի բացառվում, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը չստացվի, բայց հաստատ այլ բան Սեդրակյանները կհաջողացնեն: Մամուլը վերջին ժամանակներում հաճախ է գրում, որ Սերժ Սարգսյանի պլաններում կա քաղաքական սերնդափոխությունը: Այս համատեքստում նա առաջարկելու է խորհրդարանի մականունավորնեին իրենց փոխարեն զավակներին, կամ ազգականներին խորհրդարան ուղարկել: Առաջին ծիծեռնակը, փաստորեն, Սեդրակյանն է, անկասկած է, որ նրան կհետեւեն ուրիշները ու առաջիկա տարում Հայաստանը կշողշողա բարեգործությունների լույսի ներքո: Անի Սահակյան

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am