Ինչքան Նաիրա Զոհրաբյանը գեղեցկանում է, այնքան ավելի անտանելի է դառնում. Ադրբեջանցու՝ ռեպլիկը. Առավոտ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում «Թուրքիայում ընդդիմադիր գործիչների նկատմամբ վատթարացող վերաբերմունքը. ի՞նչ կարող ենք անել ԵԽ անդամ երկրներում հիմնարար իրավունքների պաշտպանության համար» խորագրով հրատապ քննարկման ժամանակ, քիչ առաջ, երբ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսեց Թուրքիայում Գարո Փալյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու  գործընթացից՝ պահանջելով  Վեհաժողովից անհապաղ միջամտել և թույլ չտալ, որ  թուրքական տխրահռչակ 301 հոդվածով լռեցնեն այլախոհներին, թուրք պատվիրակ Հիսյար Օզսոյը, արձագանքելով նրան, մեղադրանքներ հնչեցրեց Հայաստանի հասցեին: Այս մասին հայտնում է aravot.am-ը: Նա, մասնավորապես հայտարարեց. «Ինձ զարմացնում է հայ պատգամավորի՝ Նաիրա Զոհրաբյանի ելույթը Թուրքիայում ժողովրդավարության և պատգամավորների հանդեպ ճնշումների մասին: Հիմա հարց եմ ուղղում՝ Դուք կարո՞ղ եք Թուրքիայի ժողովրդավարությունը ձեր երկրի ժողովրդավարության հետ համեմատել և արդյոք կարո՞ղ եք ցույց տալ ձեր երկրի խորհրդարանում մեկ թուրք պատգամավոր: Իսկ Թուրքիայի խորհրդարանում ունենք երեք հայ պատգամավոր»: Իսկ երբ Նաիրա Զոհրաբյանը դուրս էր գալիս ԵԽԽՎ-ի նիստերի դահլիճից, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը ռեպլիկի կարգով նետեց. «Ինչքան Նաիրա Զոհրաբյանի արտաքինը գեղեցկանում է, բնավորությունն այնքան ավելի անտանելի է դառնում»:

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Զերծ մնալ քարոզչական հայտարարություններից․ ԿԸՀ Վեհափառը Նորվիչի թեմակալ առաջնորդի հետ հանդիպմանը կարևորել է միջեկեղեցական գործակցությունը Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am