Նախկինում գաղտնի չէր, այժմ գաղտնի է. Երևանի քաղաքապետարանում թափանցիկությունը նվազե՞լ է. Fip.am

Fip.am-ը գրում է. Քաղաքապետարանին դժվար է մեղադրել տեղեկությունների չտրամադրման համար, սակայն հարցը ավելի գլոբալ է։ Օրերս Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները շուրջ 1 միլիոն դոլարի պարգևատրումներ ստացան, սակայն այդ աշխատակիցների ցանկը գաղտնի է պահվում… Թեև Տարոն Մարգարյանի օրոք այն հրապարակվում էր:

Տարեվերջին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը խրախուսել է քաղաքապետարանի աշխատակիցներին դրամական պարգևատրմամբ ՝ մեկամսյա աշխատավարձի չափով։ Դրանից հետո ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դիմել էր քաղաքապետին՝ տրամադրելու պարգևատրում ստացած աշխատողների անունները։ Նա նաև նշել էր, որ պատրաստ է վիճարկել քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությունը դատարանում։ Ըստ Խաժակյանի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը պահանջում է պարգևատրման վերաբերյալ քաղաքապետի կարգադրությանը կից հրապարակել հավելված, որտեղ պետք է լինի պարգևավճարի հասցեատերերի անունների ողջ ցանկը: Կարդացեք նաև Ռուսական ԶԼՄ-ների ապատեղեկատվությունն ու դրա հետևանքով առաջացած խուճապը Կառավարության ձևավորման ժամանակ խախտվել են օրենքն ու Սահմանադրությունը Մարզպետների պարգևատրումները կատարվել են օրենքի խախտումներով Քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը, սակայն, հակադարձել է՝ նշելով, որ «բացի քաղաքապետարանի աշխատող լինելը, մարդը նաև անհատ է, իր անձնական կյանքն ունի։ Անձնական կյանքի գաղտնիության և չհրապարակման իրավունք ունի իրեն վերապահված մնացած օրենսդրությամբ։ Մինչև մենք այդ օրենսդրության հետ չլինենք նույն համաձայնության և ալիքի վրա, մենք իրավունք չունենք այդ մարդու անձնական տվյալը տարածենք և հրապարակենք»: Նա նաև հավելել է, որ դիմել են Արդարադատության նախարարություն՝ պարզելու, թե արդյո՞ք անհատական տվյալներով պարգևատրման գումարները անվանական հրապարակելը չի հանգեցնի անհատականության և գաղտնիության իրավունքի խախտմանը։ Թե որքանո՞վ է իրավաչափ Դավիթ Խաժակյանի դիտարկումը, թե քաղաքապետարանը թափանցիկ չի աշխատում, փորձեցինք ստուգել օրենսդրության քննարկմամբ։ Ըստ այդմ, հարկ է նշել 2013 թվականին ««Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի» դատական հայցը, որով «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» պահանջում էր պարտավորեցնել ԱԺ-ին տրամադրել տեղեկատվություն ԱԺ նախագահի մի քանի կարգադրությունների վերաբերյալ, որոնք հարցումով ԱԺ աշխատակազմից չէին տրամադրել։ Պատասխանող կողմը նշել էր, որ տեղեկատվությունը չտրամադրելը պայմանավորված է եղել նրանով, որ այն պարունակել է աշխատողների անձնական տվյալներ՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին և Աշխատանքային օրենսգրքին։ Այդ գործով դատարանը հայցը բավարարել էր մասնակիորեն՝ նշելով, որ այն կարգադրությունները, որոնք պարունակում էին աշխատողների դրույքաչափերի, խրախուսանքի միջոցներ կիրառելու, վերջիններիս նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու, ինչպես նաև աշխատավարձին հավելավճար սահմանելու մասին տեղեկություններ, ենթակա չեն տրամադրման։ Իսկ այժմ հասկանանք, թե ինչ աղերսներ ունի նշված նախադեպը քաղաքապետարանի աշխատողների ստացած պարգևավճարները հրապարակայնացնելու հետ։ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, «աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը և գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց տրված լրացուցիչ վարձատրությունը»։ Նույն օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, «…աշխատավարձի մեջ են ներառվում աշխատանքի վարձատրության բոլոր տեuակները (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն), որոնք կիրառվում են տվյալ կազմակերպությունում` անկախ վճարման աղբյուրից»։ Օրենքի այս դրույթներից հասկանում ենք, որ պարգևատրումը աշխատավարձի կազմում ընդգրկվող լրացուցիչ վարձատրություն է, այսինքն՝ աշխատավարձին հավասարեցված վճարում, ըստ այդմ՝ ըստ Աշխատանքային օրենսգրքի, համարվում է անձնական տվյալ։ Իսկ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, «տեղեկատվություն տնoրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում` նամակագրության, հեռախոuային խոuակցությունների, փոuտային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը»։ Իսկ Աշխատանքային օրենսգրքի 134-րդ հոդվածն ասում է․ «աշխատողի անձնական տվյալները չհայտնել երրորդ անձանց` առանց աշխատողի գրավոր համաձայնության…»: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Զերծ մնալ քարոզչական հայտարարություններից․ ԿԸՀ Վեհափառը Նորվիչի թեմակալ առաջնորդի հետ հանդիպմանը կարևորել է միջեկեղեցական գործակցությունը Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am