Փաշինյանը Ղարաբաղի հարցում փորձում է իրականացնել Տեր-Պետրոսյանի ծրագիրը՝ թաքցնելով այն նույնիսկ իր մոտ շրջապատից (Տեսանյութ)

Երեկվա՝ Փաշինյան - Ալիև դավոսյան հանդիպումը  լայն քննարկման առարկա է դարձել միջազգային փորձագետների շրջանում: Նրանց ճնշող մեծամասնությունը համոզված է, որ Ղարաբաղի շուրջ փաստացի ընթացող հայ - ադրբեջանական բանակցությունները վերջնական փուլ են թևակոխել:Ընդ որում, արևմտյան փորձագետները նույնիսկ սենսացիոն արդյունքներ են ակնկալում, այն իմաստով, որ բանակցությունների այս փուլում շեշտակիորեն նվազելու է Մոսկվայի դերակատարությունը, և ճիշտ հակառակը, մեծ է լինելու Թուրքիայի և ԱՄՆ-ի դերը: Իզուր չէր, որ հենց հանդիպումից անմիջապես հետո, Փաշինյանին զանգահարեց Բոլթոնը, ով հայերին առաջարկել էր շտապ կարգով «փոխել հարևանների հանդեպ նախկին կարծրատիպերը»: Ուշադրություն պետք է դարձնել նաև այն հանգամանքի վրա, որ Բոլթոնը զանգահարել էր միայն Փաշինյանին: Ամերիկացիները նույնիսկ չեն էլ ուզում թաքցնել, որ ֆորմալ պարիտետ պահելու ժամանակներն անցել են, և ժամանակն է, որ Փաշինյանը արդեն իր խոստումները ներկայացնի նաև «սեփական հանրությանը»: Ալիևից, բնականաբար, զիջումներ չեն ակնկալում: Զուգահեռաբար, Թուրքիայում հիմնադրվում է «առաջին հայկական հեռուստաալիքը», ինչը զարմանք է առաջացրել շատերի մոտ, քանզի նման լսարան Թուրքիայում վաղուց չկա: Այս քայլը նույնպես «կարծրատիպեր քանդելու շրջանակներից է»: Հետաքրքիր է, որ հենց օրերս Չավուշողլուն, Անթալիայում հանդես գալով ուսանողների մոտ, բացահայտում արեց, նշելով, որ «Հայաստանի թավշյա հեղափոխությունը նոր էջ կարող է բացել՝ հայ-թուրքական հարաբերություններում»: Մասնավորապես, նա նշեց, որ 2019-ին մեծ «հույսեր կան՝ բարելավելու Երևանի հետ հարաբերությունները», միաժամանակ ավելացնելով, որ «առանց Ղարաբաղի խնդրի լուծման դա հնարավոր չի լինի»: Հետաքրքիր է նաև, որ Շվեդիայի ԱԳՆ –ի աջակցությամբ Թուրքիայում լույս է տեսել առաջին «ուղեցույցը» Հայաստանի վերաբերյալ՝ թուրքերեն լեզվով: Նպատակը նույնն է՝ ծանոթացնել թուրքերին Հայաստանի հետ: Այս բոլոր քայլերը նախապատրաստող քայլեր են՝ Անկարայի ու Երևանի միջև «ավելի սերտ կապեր» հաստատելու համար: Իհարկե, այդ հարաբերությունների դեմ Հայաստանում ոչինչ չունեն: Պարզապես Երևանում միշտ կարծել են, որ դա չպիտի շաղկապված լինի Ղարաբաղյան հարցի հետ: Հենց դրա համար հայ -թուրքական գործընթացը ձախողվեց: Սակայն պարզվում է, որ Անկարայում մեծ հույսեր ունեն, որ այն նոր թափ կարող է ստանալ այս տարի: Հարց է առաջանում , ո՞րն է թուրքերի համոզվածության պատճառը: Չէ՞ որ նրանք, նախապայման դնելով Ղարաբաղը, փաստացի վիժեցրին այդ գործընթացը 2009-ին: Պարզ է, որ ուրեմն «ինչ - որ բան է փոխվել», որը նրանք գիտեն, իսկ մենք՝ ոչ: Իսկ ի՞նչ է փոխվել, ըստ ադրբեջանցի փորձագետների Այստեղ նշում են, որ Փաշինյանը ոչ միայն հաշվի է առնում Ադրբեջանի աճող ուժը, այլև նույնիսկ համաձայնվել է «ուղղակի բանակցություններ վարել Բաքվի հետ», դրանով իսկ էապես նվազեցնելով միջնորդների դերն այս հարցում: Ադրբեջանն այստեղ շահում է մի քանի ասպեկտով: Նախ շեշտակիորեն մեծանում է խնդրի լուծման հնարավորությունը, և նվազում է աշխարհաքաղաքական մրցակցության գործոնը: Բացի այդ, խնդրի վերջնական լուծման պարագայում, այսպես կոչված «խաղաղապահ ուժերի» դերն ու նշանակությունը կարող է նույնպես նվազել: Իսկ դա կնշանակի, որ Ռուսաստանի դերը տարածաշրջանում նույնպես կնվազի: Ռուսաստանի փոխարեն, կարող է մեծանալ Թուրքիայի դերը, ով Վաշինգտոնի գլխավոր դաշնակիցն է տարածաշրջանում, ներկայացնելով NATO-ի հարավային ֆլանգն Անդրկովկասում: Փաստացի Փաշինյանի համաձայնության դեպքում Ադրբեջանը կստանա ոչ միայն իր 7 հարակից տարացքները, այլև վերջնականապես «կփակի» Մոսկվայի մուտքը Անդրկովկաս, զուգահեռաբար, այս տարածաշրջան «դուռ բացելով» Անկարայի համար: Ըստ ադրբեջանական վերլուծաբանների, Ղարաբաղը կստանա «ժամանակավոր կարգավիճակ», որից հետո, «հայերի ու ադրբեջանցիների իրար հետ խաղաղ ապրել սովորելուց հետո», հեշտ կլինի այն «ինտեգրել Ադրբեջանին»: Սակայն, ըստ ադրբեջանցի դիտորդների, Փաշինյանին «հեշտ չի լինի համոզել հայ հասարակությանն այդ ծրագիրը կյանքի կոչելու համար»: Դրա համար էլ Մամեդյարով - Մնացականյան բանակցություններին զուգահեռ, ըստ դիտորդների, ընթանում է նաև «գաղտնի շփումներ, որտեղ քննարկվում են նաև Փաշինյանին տնտեսապես օգնելու խնդիրներ», որպեսզի նա կարողանա իր հանրությանը ներկայացնել՝ Ղարաբաղի դիմաց՝ Հայաստանի օգուտները: 1997-ին Տեր-Պետրոսյանը, երբ նշում էր, որ «առանց Ղարաբաղի հարցի լուծման Հայաստանը զարգացման հեռանկար չի կարող ունենալ», դա հիմնավորում էր նրանով, որ Հայաստանի արտաքին տրանսպորտային կոմունիկացիաների 89 տոկոսը անցնում էր Ադրբեջանի տարածքով: Եվ ուրեմն, նշում էր Տեր-Պետրոսյանը, առանց Ադրբեջանի հետ հարաբերությունները բարելավելու, Հայաստանը մեծ հաշվով «ապագա չի ունենա և Սերգոն լավ չի ապրի»: Մոտավորապես նմանատիպ «տեքստ» էլ Բաքվում, Անկարայում և Վաշինգտոնում ակնկալում են նաև Փաշինյանից՝ մոտ ապագայում, և միաժամանակ զգուշացնում, որ նա իր քայլերը պիտի կատարի «արագացված տեմպերով», քանզի ժամանակն աշխատում է իր դեմ, և իր վարկանիշն անկում է ապրում: Եվ վտանգ կա, որ եթե այս գործընթացը ձգվի, ապա Փաշինյանը այլևս չի կարողանա իրականացնել այս ծրագիրը: Հենց այդ ենթատեքստում էլ պիտի դիտարկել նաև մարտի 1 –ի գործը, Քոչարյանի ձերբակալումը, բարձրաստիճան զինվորականների հետապնդման խնդիրը և այլն: Հասկանալի է, որ եթե Բաքվի ու Անկարայի համար այս հարցը այլ կարևորություն ունի, ապա Վաշինգտոնի համար այն միջանկյալ հետաքրքրություն ունի, քանզի նրանց գլխավոր «փորացավը Իրանն է»: եվ հենց այդ խնդրի լուծման ենթատեքստում է նրանց անհրաժեշտ ձևավորել «ուժեղ Թուրքիայի և ուժեղ Ադրբեջանի» դաշինք, որին այս վերջին 20 տարիներին խանգարում էին ՀՀ նախկին իշխանությունները՝ ձգձգելով Ղարաբաղի խնդրի լուծումը: Սա է իրականությունը:  zham.am  Արտակ Հակոբյան

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Զերծ մնալ քարոզչական հայտարարություններից․ ԿԸՀ Վեհափառը Նորվիչի թեմակալ առաջնորդի հետ հանդիպմանը կարևորել է միջեկեղեցական գործակցությունը Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am