Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողները պատմում են դեպքի մասին
Ոստիկանությունը հրապարակել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության գլխավոր փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվող 2 տղամարդկանց ձերբակալման ու սպանության պատմության մասին տեսանյութը: 2 տղամարդիկ սկզբում բութ գործիքով հարվածներ են հասցրել փորձագետին, այնուհետ դիակը թաղել մեղադրվողներից մեկի ավտոտնակի մեջ: Եվ այս ամենը՝ Կարեն Վարդանյանի բնակարանի վաճառքից գոյացած 14 հազար դոլար գումարին տիրանալու համար: Սպանության մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:
