Քաղաքագետը` Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին
ԵԱՏՄ-ի համար առաջնահերթություն է միասնական թվային շուկայի ձևավորումը, և Հայաստանն այստեղ կարող է իր ներդրումն ունենալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «ԵԱՏՄ-ի համար ամենակարևորը միասնական թվային շուկա ստեղծելն է: Սա այն ոլորտն է, որը Հայաստանում բավականին լավ զարգացած է, և այդ առումով մեր երկիրը կարող է սեփական ներդրումն ունենալ»,- ընդգծեց Իսկանդարյանը: Խոսելով Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների մասին՝ քաղաքագետն ընդգծեց, որ դա նորմալ քաղաքական գործընթաց է: «Խնդիրներ կան Ռուսաստանի և Ղազախստանի, Ռուսաստանի և Բելառուսի, Ռուսաստանի և Ղրղզստանի միջև: Այդ դժվարությունները չեն կարող չլինել: Դա նորմալ աշխատանքային ֆորմատ է յուրաքանչյուր միությունում»,- հավելեց նա
