Տիգրան Ավինյանը ևս հրաժարվեց
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել էր իր գրասենյակի համար նախատեսված ծառայողական ավտոմեքենաներից ևս մեկից: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: «Հայտնում եմ, որ այսօրվանից հրաժարվում ենք ևս մեկ ավտոմեքենայից: Այսպիսով, մեր գրասենյակը կունենա ընդամենը մեկ ծառայողական ավտոմեքենա, որը սպասարկում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանին»,- գրել է նա: Դեռևս մայիսին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժարվել էր իր գրասենյակի համար նախատեսված չորս ծառայողական ավտոմեքենաներից երկուսից:
