Վարչապետի դաբրոն չարաշահել են
Պարգևավճարների շուրջ ստեղծված իրարանցումը, պարազաբանումն ու առավել ևս չպարզաբանումը շատ ամոթալի մի վիճակ է ստեղծել: Հասկանալի է, թե ինչու չի հրապարակում պարգևատրվածների ցուցակը քաղաքապետ Հայկ Մարությանը: Եթե անգամ, ինչպես հասկացանք, վարչապետը դաբրո էր տվել, ապա այդ դաբրոն չարաշահվել է: Նաև տեղեկացանք պարգևավճարների մասին շրջանառվող գումարների չափի մասին: Կան օրինականացված կոռուպցիա բնորոշող կարծիքներ: Բայց այս իրարանցումը գումարի շուրջ է և սա, մեղմ ասած, պաշտոնատար անձանց վերաբերմունքն է փողի նկատմամբ: Սա հետք է թողնում հասարակական կարծիքի հանրության ենթագիտակցության վրա և սա ամոթալի իրողություն է: Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից
