Ցանկության դեպքում սոցապի ծախսերը հնարավոր է կրճատել

«Փաստ» թերթը գրում է. «Կարծիք կա, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր ծախսերը 1,5 միլիարդով կկարողանար կրճատել, եթե նպաստներն ու կենսաթոշակները վճարվեին ոչ թե «Հայփոստի», այլ բանկային ծառայությունների միջոցով: Ի դեպ, սա համակարգի հսկայական ծախսերը կրճատելուն ուղղված միակ հնարավորությունը չէ, բայց այս պահին անդրադառնանք ընդամենը այս խնդրին: Կարծիք կա նաև, որ միայնակ թոշակառուները, որոնք նորությունների հետ կա՛մ դժվար են հաշտվում, կա՛մ ընդհանրապես չեն հաշտվում, կարող են նման դեպքում դիսկոմֆորտի զգացում ունենալ: Նրանք, ովքեր տանից չեն կարողանում դուրս գալ, դրա պատճառով չեն կարողանա ստանալ իրենց հասանելիք գումարը: Անշուշտ, այլ մտավախություններ նույնպես կարող են լինել, սակայն այս պահին ներկայացնենք, թե իրականում կենսաթոշակառուներն ինչ եղանակով են նախընտրում իրենց գումարները ստանալ: Եվ ընդհանրապես, անցած տարիների համեմատ արդյո՞ք աճում է բանկային ծառայություններից օգտվող կենսաթոշակառուների թիվը: Սոցիալական ապահովության ծառայության կողմից «Փաստ»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին, որ 2016 թվականին անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացողների թիվն ընդհանուր առմամբ ավելի քիչ է եղել, քան կանխիկ եղանակով ստանալ նախընտրողների թիվը: Եվ այսպես: 2016-ի արդյունքների համաձայն, կենսաթոշակը բանկային փոխանցումով ստանալ նախընտրողների ցուցանիշներով առաջատարը Շիրակի մարզն է եղել: Այն կազմել է 53,2 %, իսկ ամենացածր ցուցանիշը Արմավիրի մարզին է բաժին ընկել՝ 27,4%: Երևանն ու Լոռու մարզը թեև չեն հասցրել հատել 50 %-ի շեմը, բայց ակտիվության ցուցանիշներով համապատասխանաբար երկրորդ և երրորդ դիրքերն են զբաղեցրել: Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Արագածոտնի, Վայքի և Սյունիքի մարզերի կենսաթոշակառուների ընդամենը 32-36 % է նախընտրել 2016–ին բանկային ծառայություններից օգտվել, իսկ Կոտայքի մարզի կենսաթոշակառուների ցուցանիշը կազմել է մոտ 38,7 %: 2017 թվականի արդյունքներով հանրապետության բոլոր մարզերի կտրվածքով բանկային համակարգից օգտվողների թիվն աճել է: Ամենաքիչը, սակայն, ավելացել է Երևանի բանկերից օգտվողների թիվը՝ հասնելով 45,9 %-ի: Անցյալ՝ 2018 թ. ցուցանիշների համաձայն բանկերի միջոցով կենսաթոշակ ստացողների թիվը կրկին աճել է 3-5%-ով: Սա խոսում է այն մասին, որ գնալով բանկերի ծառայություններից օգտվելն ավելի գրավիչ է դառնում կենսաթոշակառուների համար, թեկուզ ոչ մեծ ծավալներով: Ուշագրավ մեկ փաստ ևս: Երեք տարիների ցուցանիշների համաձայն, բանկային ծառայություններից օգտվող կենսաթոշակառուների թվով առաջատարը շարունակում է Շիրակի մարզը մնալ: 2018–ի տվյալներով, այն կազմել է մոտ 60 %, իսկ Երևանն անցած երեք տարիներին թեև չի հատել 50%–ի շեմը, բայց այս պահին բավականին մոտեցել է այդ ցուցանիշին՝ հասնելով 49,7 %–ի: Պնդումները, թե տարեցների համար, այնուամենայնիվ, դժվար է ինքնուրույն բանկոմատներից գումար ստանալը, ճիշտ է, քանի որ իսկապես ոչ բոլորն են կարողանում այդ ապարատների «ծառայություններից» օգտվել: Առավել ևս, որ տարեցներից շատերը նաև տեսողության և արագ կողմնորոշվելու խնդիրներ ևս ունեն: Բայց պետական գումարներն ավելի արդյունավետ ծախսելու տեսակետից, պետք է նման հարցերին նույնպես ուշադրություն դարձնել: Ինչ վերաբերում է այն միայնակ ծերերին կամ նրանց, ովքեր չեն կարողանում տանից դուրս գալ, ապա նրանց համար էլ կարելի է այլ՝ ավելի քիչ ծախսատար լուծումներ գտնել: Սա ընդամենը մեկ օրինակ է, թե ինչպես կարող է համակարգն իր ներքին ծախսերը կրճատելու և համակարգի օպտիմալացման շնորհիվ խնայողություններ անել, որը սոցապի դեպքում միակ հնարավորությունը չէ: Եվ կառույցը, լինելով ամենաբազմաշերտն ու ամենածախսատարը, օր առաջ պետք է մտածի ոչ միայն գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերը 21-րդ դարին համահունչ դարձնելու, այլ եղած գումարներն ավելի ճիշտ և արդյունավետ ծախսելու մասին: Հակառակ դեպքում այս համակարգը կշարունակի մնալ ոչ միայն պետական բյուջե կոչվող տորթից ամենամեծ կտորը տանող կառույցներից մեկը, այլ ամենաթույլ ու դանդաղ զարգացող գերատեսչությունը: Իսկ դանդաղ զարգացող ցանկացած կառույցի պատճառով տարիներով կուտակված խնդիրները սովորաբար ոչ թե լուծվում են, այլ հների վրա նորերն ավելանալով՝ շարունակում են աքիլլեսյան գարշապարը մեծացնել»: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ»-ի՝ այսօրվա   համարում:  

դիտվել է 57 անգամ
Լրահոս
70-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր շրջվել. վիրավորներից մեկը անչափահաս է Ճանապարհը փակել են, ծեծել վարորդին․ Երվանդ Քոչարի փողոցում միջադեպի մասնակիցները ձերբակալվել են ԱԱԾ-ից արտահոսք է եղել․․․ Փաշինյա՛ն, «գլուխդ կոխիր ասֆալտի մեջ ու վայելիր համը»․ Գեղամ Մանուկյան (video) «Նիկո՛լ, դու վախեցիր, որ հաշմանդամության նպաստի հույսին ես մնալու»․ Արմինե Ադիբեկյան (video) Ընտանիք մտնելը «շանտղություն է», ո՞նց եք պատասխան տալու (video) Արցախցիների շրջանում աղքատությունը կազմել է 50 տոկոս, տապալել եք նրանց զբաղվածության հարցը (video) Աննա Վարդապետյան, ձեր երեխաների հաշվի՞ն եք անում էս սարսափելի գործողությունները․ Արմինե Ադիբեկյան (video) ԲԴԽ-ն Քոչարյանի գործը ձգձգելու համար դադարեցրել է Աննա Դանիբեկյանի լիազորությունները «Ես ձեր գնահատականի կարիքը չունեմ, մի՛ խանգարեք,», «Չփորձվեք ինձ մի բան ասել»․ լեզվակռիվ ԱԺ-ում (video) Գյումրիում զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով մեղադրական եզրակացությունն ուղարկվել է դատախազին Սասուն Միքայելյանը ասում ա՝ ցարի բոգ էր Քոչարյանը, լռե՛ք․մանրամասն խոսե՞մ հոկտեմբերի 27-ից․Մանուկյան (video) Ու էս ամենը իմ և ձեր հարկերի հաշվին. Դավիթ Գալստյան Ռուբինյա՛ն, փորդ չէր ցավու՞մ, երբ սուտ էիր խոսում․ Մեսրոպ Մանուկյանի խոսքից Ռուբինյանը պոռթկաց (video) Թալինի կարգալույծ հռչակված հոգևոր հովիվ Արամայիս Թախմազյանը ու կինը վտարվել են եկեղեցու բնակարանից Ես ձեզ դեռ անդրադառնալու եմ․ լեզվակռիվ Էդգար Ղազարյանի և ՔՊ-ականների միջև (video) Կոտայքի մարզում «Chevrolet»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա մահացել է Ագնեսա Խամոյանը բղավեց Սասուն Միքայելյանի ու Անդրանիկ Քոչարյանի ուղղությամբ. «էս ինչ ցուցակ է» (video) Սխալ գնահատականներով կառավարությունը իրար է հակադրել Հայրենիքի և Սփյուռքի հզորացումը․ ՀՅԴ Հայ Դատ Հենց այդ քայլերով Ադրբեջանի ոչնչացումն անխուսափելի է լինելու, պետք է գործել․ Նաիրի Հոխիկյան (video) «Հլը սրան նայե՛ք, էդ դուք չեք փակե՞լ Հ2-ը, Երկիր Մեդիան․․․»․ Անժելա Թովմասյան (video) Այս հասցեում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը Բագրատ Սրբազանի գործով անցնող Տիգրան Գալստյանի տանն այս պահին խուզարկություն է․ նիստը հետաձգվեց Ինչ է զգուշացրել Սուրեն Սուրենյանցը Փաշինյանի որոշ մերձավորներին (video) Տրանսֆերտների ռեկորդային ներհոսքը վտանգում է արտահանման մրցունակությունը․ «Լույս» հիմնադրամ Հայաստանի իշխանությունների «նոր ընկերները» օգտագործում են երկիրը Ռուսաստանի հետ առճակատման մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am