Ամենայն պատասխանատվությամբ հայտա­րարում եմ, որ գործընթացը գնում է Ադրբեջանի սցենարով. Դավիթ Շահնազարյանը՝ ԼՂ խնդրի մասին

«Ամենայն պատասխանատվությամբ հայտա­րարում եմ, որ գործընթացը գնում է Ադրբեջանի սցենարով: Ավելին՝ այն տարբերակը, որը մերժ­վել էր Սերժ Սարգսյանի կողմից, այս ոգով առաջ շարժվելու դեպքում Նիկոլ Փաշինյանը նույնիսկ դա չի ստանալու, այլ ստանալու է շատ ավելի քիչ»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել 1994-95թթ. ՀՀ ազգային անվտանգու­թյան ծառայության ղեկավար, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1991-95, 1995-99թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը՝ մանրամասն անդրադառ­նալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին: Նա ամենայն պատասխանատվությամբ հայտարարել է, որ այն, ինչ հիմա բանակցվում է, ոչ թե խաղաղության պայմանագրի շուրջ է, այլ ընդամենն այն բանաձևն է, որի մասին բազմիցս ասել է, այ­սինքն՝ տարածքներ՝ անվտանգության դիմաց, ոչ թե՝ կարգավիճա­կի դիմաց: «Ի՞նչ է անվտանգությունը, ի՞նչ տիպի անվտանգու­թյուն, ամեն դեպքում դա կարգավիճակ չէ, այսինքն՝ սա խնդրի քաղաքական լուծումը չէ, և իրենք հիմա, ես վստահ եմ, որ առնվազն եռանախագահողները շատ լրջորեն աշխատում են այդ պայմա­նագրի տեքստի վրա, եթե արդեն չեն ավարտել, ապա դա քաղա­քական կարգավորման փաստաթուղթ չէ: Ավելացնեմ, որ ըստ էու­թյան սա 1997 թվականի, այսպես կոչված, «փուլ առ փուլ» կարգավո­րումն է, չնայած վերջնական կարգավորումը չէ, այդ տարբերակի փիլիսոփայությունն է, ինչ-որ տարրեր կարող է փոխված լինեն, բայց փիլիսոփայությունը նույնն է, այսինքն՝ ստատուս-քվոյի փո­փոխություն, ինչ-որ տարածքներ հանձնել Ադրբեջանին անվտան­գության դիմաց ընդամենը, ոչ կարգավիճակի»,- ասել է Դավիթ Շահնազարյանը»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Ավտոմեքենայի և մոպեդի բախում՝ Երևանում․ 45-ամյա մոպեդավարը հոսպիտալացվել է Ինչպես կազդի գազի թանկացումը սպառողի և տնտեսության վրա. Արամյանը հաշվարկներ է ներկայացրել Զերծ մնալ քարոզչական հայտարարություններից․ ԿԸՀ Վեհափառը Նորվիչի թեմակալ առաջնորդի հետ հանդիպմանը կարևորել է միջեկեղեցական գործակցությունը Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am