«Մարտի 1-ի գործը». վավերագրական ֆիլմ. տեսանյութ

Ռուսաստանաբնակ հայտնի հեռուստալրագրող Ռոման Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին վավերագրական ֆիլմի ստեղծման մասին։ Հայկական «Հինգերորդ ալիքի» եթերում ցուցադրեցին Ռոման Բաբայանի «Մարտի 1-ի գործը» ֆիլմը։ Հեղինակը երկու սերիաներում ներկայացրել է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած իրադարձություների տեսախրոնիկան ու մասնակիցների հիշողությունները։ «Ամեն ինչ սպոնտան ստացվեց։ Ընկերների հետ հիշում էինք 1996-ի նախագահական ընտրությունները, 2008-ի իրադարձությունները։ Այն ժամանակ գործուղման մեջ էի Հայաստանում, լուսաբանում էի այդ իրադարձությունները։ Մեզ հետաքրքիր էր, թե  որքանով կհամընկնի այն ժամանակվա իրադարձությունների շուրջ ունեցած մեր պատկերը այն ամենի հետ, ինչ հիմա են ներկայացնում», - ասել է Բաբայանը։ Քանի որ Բաբայանն արդեն լրատվականում չի աշխատում ու տեղեկատվական ռեպորտաժներ չի նկարահանում, որոշվեց, որ վավերագրական ֆիլմն ամենաօպտիմալը կլինի։ Միաժամանակ կասկածներ են եղել, կստացվի արդյո՞ք ֆիլմը, հաշվի առնելով վերջերս մարտի 1-ի գործի հետաքննության վերականգնումը։ Դա վերաբերում է ՀՔԾ-ի ու փաստաբանների հայտարարություններին, պաշտպանության նախկին նախարարի Միքայել Հարությունյանին հանձնելու Երևանի պահանջներին, Ռուսաստանի պատասխան հայտարարությանը և այլն։ «Գրեթե ամեն օր ինֆորմացիոն նոր միտումներ են ի հայտ գալիս։ Մենք կարող էինք պարզապես չհասցնել իրադարձությունների հետևից», - պատմել է Բաբայանը։ Դժվար աշխատանք էր սպասվում, քանի որ շատ ժամանակ էր անցել, կասկածներ կային՝ արդյո՞ք հնարավոր է գտնել բոլոր մասնակիցներին։ Նրանք տարբեր  հանգամանքների բերումով կարող էին չցանկանալ մասնակցել նախագծին։ Բայց որոշեցինք փորձել։ Բաբայանը նշել է որ բազմիցս փորձել է հարցազրույց ունենալ նաև Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն նա կապի դուրս չեկավ։ Երկու ամիս նա նամակագրություն է վարել Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանի հետ, սակայն հանդիպման հնարավորություն այդպես էլ չի ընձեռվել։ «Պատճառաբանում էին զբաղվածությամբ։ Երևի հենց այդպես էր», - ասել է Բաբայանը։ «Մի քանի անգամ հուսադրող խոսքերից հետո նկարահանող խումբը Երևան է եկել։ Բայց վերջիվերջո մեզ ասացին, որ «չի ստացվի, վարչապետը զբաղված է»։ Բաբայանը նշել է, որ աշխատանքի ընթացքում շատերը հրաժարվում էին հարցազրույց տալ։ Կապի դուրս չեկան նաև իրադարձությունների այլ առանցքային մասնակիցներ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունից փոխանցեցին Տեր-Պետրոսյանի խոսքերն այն մասին, որ նա չի պատրաստվում Քոչարյանի հետ մեկ ֆիլմում նկարահանվել։ 1996 թվականին Տեր-Պետրոսյանը գրեթե բառ առ բառ ասել էր, որ չի պատրաստվում Վազգեն Մանուկյանի հետ նույն ռեպորտաժում նկարահանվել», - նշել է Բաբայանը։ Մարդիկ կային, որ պատրաստ էին խոսել, բայց ոչ տեսախցիկի դիմաց։ Ասում էին, որ վախենում են, որ Հայաստանում կալանավորումներ են ու իրենք չեն ուզում «իրենց կրակը գցել»։ Ֆիլմի նկարահանումները սկսելիս Բաբայանը չէր մտածել, թե հայկական ալիքներից որ մեկով է այն ցուցադրվելու։ Այդ հարցը մի կողմ էին թողել։ Արդյունքում ֆիլմով հետաքրքրվեց «Հինգերորդ ալիքը» (նախկին «Արարատ»)։ Ֆիլմի սցենարը հեղինակել են Ռոման Բաբայանն ու Անտոն Գրիշինը, պրոդյուսերն էր երջանկահիշատակ Արթուր Ապրեսովը:

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Վիրավորվել է ոչ թե Անիի եղբայրը, այլ նրա 15-ամյա որդին․ Արև Աբելյան Ադրբեջանցի զինծառայողի անհետացման փաստով Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել․ ո՞վ է նա Սեպտեմբերի 27-ը սգո կամ հիշատակի օր չէ. Հ1–ի արձագանքը` Թաթայի համերգի ցուցադրմանը Երկու օր ՀՀ տարածքում ավտոմատով զինված ադրբեջանցի կա․ իշխանությունը գիտի ու բնակչությանը չի տեղեկացնում․ լրագրող ՀՀ քաղաքացու կյանքի և անվտանգության դեմ ոտնձգությունը պետք է ունենա իրավական հետևանքներ․ Հայրապետյան Հայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու Նիկոլի իշխանությանը դեմ, որ կալանավորվի Տեղի ունեցածը պարզապես զինծառայողի «ինքնագործունեությո՞ւն» է. ի՞նչ կանի հայկական կողմը. Բադալյան Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժության ԱԱԾ, չհոգնեցի՞ք պատարագի տեքստ խմբագրելուց։ Կարո՞ղ ա սկսեք վերջը աշխատել Զինված ադրբեջանցին ավելի քան 3 օր է ՀՀ տարածքում է Ռուսաստանը չի պլանավորում միջուկային զենք կիրառել Եվրոպայի դեմ․ Պեսկով Ժամանակին ՀՀ-ում սա կոչվում էր «դիվերuիոն ներթափանցում», հիմա երևի կոչվում է «ռшզմական զբոսաշրջություն»․ Էդգար Ղազարյանը` Սիսիանում տեղի ունեցած դեպքի մասին Հրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարը Ազատազրկման դատապարտելը հիմք է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար․ Էդգար Ղազարյան Ադրբեջանցի զինծառայողը լքել է իր ծառայության վայրը․ հարուցվել է քրեական գործ․ ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի Հայաստանի պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին Պայմանագրային զինծառայող է մահացել․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն Հայաստանում ստեղծում է «պետություն՝ պետության մեջ»․ Ռուսաստանը՝ TRIPP-ի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am