Արայիկ Հարությունյանի`Թեքեյանի անվան դպրոց անակնկալ այցի հետևանքը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անակնկալ այցելել է Երևանի Վահան Թեքեյանի անվան թիվ 92 դպրոց: «Այցի արդյունքում տնօրենը կստանա նկատողություն՝ առաջին դասարանցիներին մի քանի քառակուսի մետր տարածքում տեղավորելու և նորմերը չպահպանելու համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հարությունյանը: Նա հավելել է, որ նկատողության ծանրությունը կախված կլինի տնօրենի զեկուցագրից և հետագա ուսումնասիրությունների արդյունքներից:
