Ծիծաղի տոնն Արցախում
Ապրիլմեկյան տոնակատարությունների նախաձեռնող խումբը 2016թ. Երգիծանքի և հումորի (Ծիծաղի) օրվան նվիրված հոբելյանական «Մեկից մեկ» տոնահանդեսը ԼՂՀ մշակույթի և երիտասարդության նախարարության հետ համատեղ անցկացնում է Արցախում: Ապրիլի 1-ին «Ծիծաղը կփրկի աշխարհը» խորագրի շրջանակներում երգիծանքի և էստրադայի վարպետները, ծաղրածուն, տիկնիկային թատրոնի արտիստները, մնջախաղացներն ու պարային խումբը հանդես կգան ԼՂՀ-ում` ուրախություն ու ժպիտ պարգևելով մեր հայրենակիցներին: Տոնակատարությունն անցկացվում է ՀՀ Նախագահի օժանդակությամբ: Տոնական Ծրագրում նախատեսվում է. •Ծիծաղաշարժ լուսանկարների ցուցահանդես •ՀՀ վաստակավոր նկարիչ , ծաղրանկարիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Վլադիմիր Աբրոյանի անհատական ցուցահանդեսը ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատի ցուցասրահում •Տիկնիկային ցերեկային ներկայացում փոքրիկների համար •Համերգ–հանդիպում Ստեփանակերտի մանկատանը և մեծահասակների տուն-ինտերնատում •Համերգային ծրագիր ԼՂՀ ՊՆ զորամասում •«Սամվել Բաղդասարյան ընկերություն»-ը կներկայացնի «Մեկից Մեկ» ապրիլմեկյան համերգային երեկո` ԼՂՀ Մարտունի քաղաքի մշակույթի պալատում:
