Հայկ Մարությանն ակնկալում է քաղաքապետարանի և ոստիկանության արդյունավետ համագործակցություն

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է սեփական եկամուտների հավաքագրմանը՝ հանձնարարելով առաջնահերթորեն՝ խոշոր, ապա նաև մյուս առևտրային կենտրոններում չափագրել և ստուգել աղբահանության համար սահմանված քառակուսի մետրերի համապատասխանությունը գանձվող գումարների չափին: «Համոզված եմ, որ նոր չափագրումներից հետո կլինեն տարբերություններ: Պետք է հասկանանք միայն, թե թղթերում գրված տվյալների համեմատությամբ իրականում որքա՞ն են դրանք: Ամեն լումա մեզ համար շատ կարևոր է, և այն գումարները, որ պետք է այսօր հավաքագրենք, գնալու են միայն համայնքի խնդիրների լուծմանը: Որքան շատ հավաքագրվի, այնքան ավելի հարց կլուծվի»,- ընդգծել է քաղաքապետը: Ապօրինի շինարարության և հողազավթումների կանխարգելման վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ ստուգայցեր են կազմակերպվել Աջափնյակ և Ավան վարչական շրջաններում: Արդյունքում արձանագրվել է ինքնակամ շինարարության 9 դեպք: Քաղաքապետին զեկուցվել է նաև, որ տևական ժամանակ բացատրական աշխատանքներից հետո 2 հասցեներում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Կուրղինյան 12/4 (համայնքին պատկանող հողատարածքում կառուցված քարե ինքնակամ շինությունն օգտագործվել է որպես հավաբուն) և Ավան Առինջ 2-րդ միկրոշրջան 2/4 շենքի հարևանությամբ գտնվող ինքնակամ շինությունները քաղաքացիների իսկ ուժերով քանդվում են: Քաղաքապետը, դիմելով վարչական շրջանների ղեկավարներին, նկատել է, որ այս ուղղությամբ մեծ աշխատանքներ պետք է տարվեն: Իսկ այն աշխատակիցները, որոնք թերանում են, պետք է փոխարինվեն: Բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու և երևույթը վերացնելու նպատակով սահմանվել է երեկոյան հերթապահություն: Առաջին շոշափելի արդյունքը գրանցվել է հունվարի 16-ին. Հյուսիսային պողոտայում բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելիս հայտնաբերվել է նախկինում 3 անգամ դատապարտված անձ, ով փողոցային առևտրի մեջ էր ներգրավել 14-ամյա դեռահասի: Դեպքի առնչությամբ ոստիկանության հետ համատեղ ձեռնարկվել են համապատասխան քայլեր: Նշվել է, որ ոլորտի պատասխանատուները հանդիպել են բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող մի շարք քաղաքացիների հետ, քննարկել և առաջարկել խնդրի լուծման տարբերակներ: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքը և հիշեցրել, որ մայրաքաղաքում չկան բացառություններ ու արտոնյալներ, և որ բոլորը հավասար են օրենքի առաջ: Մայրաքաղաքի մայթերը և չսահմանված այլ հատվածները որպես ավտոկայանատեղի օգտագործելու փաստի առնչությամբ քաղաքապետը հատկանշել է, որ խնդիրը չի կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ ոստիկանությունը չի դիմել կոշտ միջոցների: «Ինչ արժեք ունեն Երևանի ավագանու որոշումները, եթե մի տեղ ասում ենք՝ ավտոկայանատեղի չի լինելու, բայց միևնույն է, այդտեղ մեքենաներ են կայանում: Քաղաքապետարանն ինչ էլ անի, միևնույն է՝ անզոր է: Այստեղ արդեն ոստիկանությունը պետք է գործի» ,- ընդգծել է քաղաքապետը: «Թեժ գծի» աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու նպատակով գործարկվել է Երևանի քաղաքապետարանի «Թեժ գծի» 1-05 կարճ և անվճար հեռախոսահամարը: Զեկուցվել է նաև, որ առաջիկայում կներդրվի աշխատանքային ժամերից հետո ձայնային հաղորդագրություն ընդունելու հնարավորությունը: Քաղաքապետը հետաքրքրվել է նոր հեռախոսահամարով ստացվող զանգերի քանակի մասին և հանձնարարել հնարավոր բոլոր միջոցներով իրազեկել քաղաքացիներին գործող նոր «Թեժ գծի» առկայության մասին: Բանակի օրվա առթիվ միջոցառումներ կանցկացվեն վարչական բոլոր շրջաններում: Հանձնարարվել է Արարատյան Հայրապետական թեմի հետ նախապատրաստվել նաև փետրվարի 16-ին նշվող Սուրբ Սարգիս զորավարի տոնին:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ավտոմեքենայի և մոպեդի բախում՝ Երևանում․ 45-ամյա մոպեդավարը հոսպիտալացվել է Ինչպես կազդի գազի թանկացումը սպառողի և տնտեսության վրա. Արամյանը հաշվարկներ է ներկայացրել Զերծ մնալ քարոզչական հայտարարություններից․ ԿԸՀ Վեհափառը Նորվիչի թեմակալ առաջնորդի հետ հանդիպմանը կարևորել է միջեկեղեցական գործակցությունը Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am