«Սոնա ջան, սիրելիս, այսքան երիտասարդ տարիքում որ այսպես անթաքույց կռուտիտով փորձում եք ամեն ինչ սվաղել, բա հետո՞». Ստյոպա Սաֆարյան

էս ինչ զուլում է այ մարդ... Էս ինչե՞ր են խոսում... Տեսնե՞ս՝ իրենք են որոշում "մտքի" այսպիսի "գոհարներ" շաղ տալ, թե լրագրողներն են ստիպում դա անել.... Սոնա ջան, սիրելիս, հանրագումարային՝ 2 ամիս էլ չես եղել Երևանի ավագանու անդամ, այդ ընթացքում "կուտակված փորձը" ո՞րն է.... Կամ ինչպե՞ս է հնարավոր մի ավագանու քարոզարշավում ասել՝ գալիս եմ 4 տարի ծառայելու Երևանին, հետո, 2 ամիս անց, ինչպես ասում եք՝ "գործուղվել" Ազգային ժողով, հասարակությանը ասել, որ այս անգամ էլ "կուտակած" փորձով՝ գալիս եք նորից "Երևանին ծառայելու" /ոչինչ որ Ազգային ժողովը համապետական օրենսդիր մարմին է/: Գոնե գիտակցո՞ւմ եք, որ սա հասարակությանը "ֆռցնել" է նշանակում, ինչը արել են նաև Հրազդանի քաղաքապետի նախկին պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանը /ով խոստացել էր Հրազդանին նոր դիմագիծ հաղորդել, հետո քիչ անց "փոշմանել", գնացել մարզպետարանի վարչության պետ ու 1.5 ամիս աշխատանքի դիմաց պարգևավճարով մեկնել ԱԺ.../ և այլք: Հարցը երիտասարդ լինելը չէ, որը իսկապես առավելություն է, ոգևորիչ է: Բայց այսքան երիտասարդ տարիքում որ այսպես անթաքույց կռուտիտով փորձում եք ամեն ինչ սվաղել, ու այն էլ՝ շատ ճչացող, բա՞ հետո.... Ի՜նչ Օքսֆորդյան կրթություն, ինչ եվրոպական համալսարաններ, այստեղից անգամ գյուղական ծխական դպրոցի հոտ չի գալիս... Ի դեպ, նրա խոսքում ամենաշատը արժանահավատ էր, որ կարող էր Համո Սահյանի բանաստեղծությունից արտասվել... Կից նյութն՝ այստեղ

դիտվել է 135 անգամ
Լրահոս
Ավտոմեքենայի և մոպեդի բախում՝ Երևանում․ 45-ամյա մոպեդավարը հոսպիտալացվել է Ինչպես կազդի գազի թանկացումը սպառողի և տնտեսության վրա. Արամյանը հաշվարկներ է ներկայացրել Զերծ մնալ քարոզչական հայտարարություններից․ ԿԸՀ Վեհափառը Նորվիչի թեմակալ առաջնորդի հետ հանդիպմանը կարևորել է միջեկեղեցական գործակցությունը Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ ԱՄՆ-ից Հայաստան երրորդ արտաքսման չվերթը տեղի է ունեցել հուլիսին Սա ստորությnւն է, ես տղամարդ եմ. Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է Հրապարակվել են ժամը 14:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում Հրապարակվել են ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները 4 ընտրական տեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակումը խափանված է եղել․ ԿԸՀ Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am