Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության միջազգային համագործակցության բաժանմունքի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Զայկոն օրերս հայտարարել է, որ Հայաստանում տեղակայված Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատողները հատուկ կարգավիճակ կունենան։
«Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի և Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Վլադիմիր Պուչկովի միջև ստորագրված համաձայնագրով կենտրոնի աշխատողներին հատուկ կարգավիճակ է տրվել», - ասել է Զայկոն «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում։
Նրա խոսքով, կենտրոնին լայն արտոնություններ է տրվել աշխատանքային բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տարածքի անձեռնմխելիություն, տրանսպորտային և կապի միջոցներ։ «Կենտրոնն ու նրա սեփականությունը Հայաստանում ազատվում են բոլոր հարկերից և տուրքերից», - ասել է Զայկոն։ Այնուհետև նա հավելել է, որ այս արտոնությունները թույլ են տալիս զգալիորեն օպտիմալացնել կենտրոնի աշխատանքները և կրճատել ծախսերը, որոնք կարևոր են կենտրոնի բնականոն գործունեության համար։
Ռուս-հայկական հումանիտար կենտրոնը բացվել է 2016թ. մարտի 18-ին՝ Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև 2015թ. մարտի 19-ին ստորագրված համաձայնագրով։ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը տեղակայված է Կոտայքի մարզի Գետարգել գյուղում՝ ռուսական զինված ուժերի նախկին բազայի տարածքում։ Կենտրոնի հիմնական խնդիրն է արտակարգ իրավիճակների չեզոքացման ժամանակ որոնողա-փրկարարական գործողությունների անցկացումը, որոնք առավել բնորոշ են լեռնային շրջաններին և պայմանավորված են երկրաշարժերով, սողանքներով, ձնակույտերով:
Կենտրոնը զբաղվելու է նաև խոշոր հրդեհների մարմամբ, հումանիտար օգնության մատակարարմամբ, ինչպես նաև այն աշխատանքներով, որոնք ուղղված են տարածքի և բնակչության պաշտպանությանը։
Կենտրոնի օգտակարությունն իհարկե, հարցի մյուս մասն է: Առավել հետաքրքրականն այն է, որ Ռուսաստանին առնչվող որևէ կառույց ու նրա սեփականությունը Հայաստանում ազատվում է բոլոր հարկերից և տուրքերից:
Ինչու՞... Ռուսաստանը Հայաստանում առանց այն էլ տնօրինում է ամեն ինչ` օրինակ` ողջ էներգետիկ համակարգը: Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան նույնպես գործում է նույն սկզբունքով` ազատված է հարկերից, տուրքերից: Մինչդեռ ողջ աշխարհում հակառակն է. երկրի տարածքում գործունեության համար վճարվում է մյուս երկիրը:
Խնդիրն այն է, որ այս հատուկ-արտոնյալ պայմանների առկայության պայմաններում մենք օրինակ` տարիներով քննարկում ենք հարցը, թե Ռուսաստանը կիջեցնի՞ գազի գինը Հայաստանի համար: Կամ` Ռուսաստանը թույլ կտա՞ Իրան-Հայաստան երկաթգծի գործարկումը: Կամ` Ռուսաստանը թույլ կտա Հայաստանին ներգրավել Իրանի հետ այլ ծրագրերում:
Ստացվում է այնպես, որ մեր հայրենիքում մենք ենք վճարում Ռուսաստանի ծախսերի համար, ու դեռ պարտք ենք մնում Ռուսաստանին, և գումարած այս ամենին` մշտապես հանդես ենք գալիս խնդրողի դերում:
Բայց արժե՞ այսքան ցածրանալ... Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերությունները չեն ենթադրում պարտավորվածություն մեկը մյուսի հանդեպ: Այլ իրական գործընկերային հարաբերություններն են, որոնք հիմք կարող են դնել ռազմավարական հարաբերությունների համար:
Թամար Բագրատունի
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը