Իսկ ո՞ւմ է հետաքրքրում ԵՏՄ-ն

Մեկ տարուց ավելի գործող Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները դեռևս չեն կարողանում փոխհամաձայնության գալ առանցքային փաստաթղթի՝ մաքսային միասնական օրենսգրքի ձևավորման շուրջ: Օրերս Երևանում կայացած միջազգային համաժողովին Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ալեքսանդր Մուրիչևը լրագրողներին ասել է, որ հիմնական հակասությունները Ռուսաստանի և Ղազախստանի միջև են․Մոսկվան ցանկանում է ներդնել միասնական համակարգ, իսկ Աստանան ընդդիմանում է՝ ձգտելով պահպանել իր ազգային մաքսային ռեժիմը: «Այժմ բախվել ենք մի խնդրի՝ կապված մաքսային օրենսգրքի ներդրման առնչությամբ մեր դիրքորոշումների ներդաշնակեցման հետ: Այս հանգամանքը փոքր-ինչ դանդաղեցնում է միության ներսում ապրանքների, ծառայությունների շարժը: Մաքսային օրենսգրքի ընդունման հետ կապված կան ճշգրտման ենթակա հարցեր, ու դեռևս այդ օրենսգիրքը չի ընդունվել, չնայած պայմանավորվել էինք, որ 2016-ի հունվարից պետք է աշխատենք մաքսային միասնական օրենսգրքի ռեժիմով», - նշեց Մուրիչևը: Նրա փոխանցմամբ՝ ռուսաստանյան գործարար հանրությունը սպասում է, թե ի վերջո երբ պատրաստ կլինի ԵՏՄ մաքսային օրենսգիրքը, ինչը կարող է դյուրացնել առևտուրը ոչ միայն միության ներսում, այլև երրորդ երկրների հետ. «Ռուսաստանյան կողմը պնդում է, որ լինեն տնտեսական միասնական կանոններ, մեկ պատուհան, [իսկ] ղազախական կողմը կարծում է, որ պետք է կիրառվի ազգային ռեժիմը: Մենք կարծում ենք, որ պետք է լինեն միասնական կանոններ, ինչը հասկանալի ու թափանցիկ կլինի շուկայի բոլոր մասնակիցների համար: Այլապես, եթե սկսենք աշխատել մեր ազգային օրենքներով ու ստանդարտներով, հատկապես այնպիսի զգայուն ոլորտներում, ինչպիսիք են մաքսային և տեխնիկական կարգավորումները, առաջ, իհարկե, կշարժվենք, բայց ավելի դանդաղ քայլերով»: Ըստ Մուրիչևի, միության անդամ մյուս երկրների՝ Բելառուսի, Հայաստանի և Ղրղըզստանի դիրքորոշումները մոտ են Ռուսաստանի դիրքորոշմանը, «ինչը երաշխիք է, որ ի վերջո պայմանավորվածություն ձեռք կբերվի»: Այն, որ Եվրասիական տնտեսական միությունում կան հակասություններ, նորություն չէ: Նորություն չէ այլևս այն, որ միությունը անգամ կարող է գործել ձեռք բերված պայմանավորվածություններին հակառակ, և վերջին աղմկահարույց օրինակը այն քաղաքացիների ապօրինի հարկումն էր, ովքեր ԵՏՄ երկրներից ավտոմեքենաներ էին ներմուծում Հայաստան: Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ով կառավարությունում համակարգում է ԵՏՄ-ի հետ աշխատանքը, բերեց Եվրամիության օրինակը «Եթե դուք նայեք այն էվոլյուցիան, ինչ որ ապրել է Եվրոպական միությունը, դա տևել է տասնամյակներ: Հիմա նույնպես Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության իր գործընկերների հետ քննարկումներ է իրականացնում, որի ընթացքում կամաց-կամաց մենք գնում ենք առավել ինտեգրացման ճանապարհով»: Խնդիրն իսկապես միայն այն չէ, որ ԵՏՄ-ում ներգրավված երկրները, օրինակ` Ղազախստանն ընդդիմանում է Մոսկվայի այս կամ այն որոշմանը: Արդեն մի քանի անգամ թե Ղազախստանը, թե Բելառուսը ցույց են տվել Մոսկվային «իր տեղը»: Առհասարակ, եթե մի կառույց հետաքրքրություն չի ներկայացնում անգամ անդամ երկրների համար, շահագրգռվածության աստիճանը զրո է, ինչպես կարող է կայանալ այդ կառույցը: Ի վերջո, հարցը ժամանակի մեջ չէ, այլ` արդյունավետության: Ընդհակառակը, եթե չկա արդյունավետության, կենսունակության գործոնը` ժամանակն ավելի կնպաստի այդ կառույցի փլուզմանը: Բացի այդ, ի՞նչ աշխարհաքաղաքական նշանակություն ունի ԵՏՄ-ն, միջազգային հանրությանը հետաքրքրո՞ւմ է այն առհասարակ: Երբեմն լսվում են այս կամ այն երկրի` ԵՏՄ-ի հետ հնարավոր համագործակցության մասին ինչ-որ հայտարարություններ, և ընդամենը այդքանը, ոչ ավելին... Ու ընդհանրապես, եթե ԵՏՄ-ականների պարբերաբար հանդիպումների և դրանց մասին տարածած մամլո հաղորդագրությունները չլինեն, ապա շատերը կմոռանան անգամ, որ ստեղծվել է նման կազմակերպություն: Հավանաբար, հենց այդ նպատակով էլ, ԵՏՄ-ն մամլո հաղորդագրություններ է տարածում, որ անդամ պետությունների հասարակությունները չմոռանան այս կառույցի անիմաստ գոյությունը: Կառույց, որը որևէ նվաճում ու հաջողություն չի գրանցել, բացի, թերևս, քաղաքականից` Ռուսաստանի և անդամ երկրների հետ ունեցած երկկողմ հարաբերություններում այդ երկրներին իրենից կախվածության մեջ դնելը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն Ենթակայանում բռնկված հրդեհի դեպքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Տեր Ռուբեն․ «Նրանց զոհողությունը մեր ներկայի պատասխանատվությունն է» Պատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Աբովյան Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայան է այրվել Էդուարդ Շարմազանով․ «Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը» Պատմական այս ծանրագույն փուլը մեզանից պահանջում է բացառիկ տոկունություն․ Թանդիլյան 2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել. «ՀայաՔվե» Այսօր շարունակվում է նույն վտանգավոր քաղաքականությունը․ զիջումները ներկայացվում են որպես խաղաղության միակ ճանապարհ․ Միքայելյան Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից մեկը եղել է խմած Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվեց Անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները. Դանիելյան «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին Կարող են փոխել դասագրքերի ձևակերպումները, բայց չեն կարող փոխել այն, ինչ ապրել ու տեսել է մի ամբողջ սերունդ․ Դանիելյան 53,5 մլն դրամ և 275 հազար դոլար հափշտակողները հայտնաբերվել են «Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրենյանց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am