Հայաստանի Հանրապետական կուսակցություն. Շրջանառությունից հանվել է «ինքնորոշման իրավունք» հասկացությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները կրում են ընդհանուր բնույթ, դրանցում հստակ ուղերձներ չկան։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ Սակայն, ըստ նրա, շրջանառությունից հանվել է «ինքնորոշման իրավունք» հասկացությունը, խոսվում է միայն հակամարտության ինչ-որ արդար լուծման մասին։ «Մենք քանիցս այդ մասին հայտարարել ենք։ Չնայած Զոհրաբ Մնացականյանը եւ Ռուբեն Ռուբինյանը փորձում են մեզ համոզել, թե Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները հանված չեն օրակարգից, դրան դժվար է հավատալ՝ հաշվի առնելով Բաքվի հայտարարություններն այն մասին, որ նման պայմանավորվածություններ չեն եղել։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը 5 անգամ հանդիպել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ։ Այդ հանդիպումների արդյունքներով մեկ պաշտոնական հայտարարություն եւ մեկ հաղորդում են արվել, որոնցում չի հիշատակվում Ղարաբաղի կարգավիճակի մասին»,- նշել է նա։ Շարմազանովի խոսքով՝ առայժմ հայկական իշխանություններից չի ստացվել նաեւ այն հարցի պատասխանը, թե ինչով են պայմանավորված ադրբեջանական կողմի դրական ակնկալիքները 2019թ. ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ «Ալիեւը հայտարարում է այն մասին, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն ազատագրված տարածքները, հետո հետեւում է Էլմար Մամեդյարովի հայտարարությունը, թե 2019-ն առաջընթացի տարի է լինելու։ Իսկ Փաշինյանն, իր հերթին, Ալիեւի հետ Դուշանբեում, վերելակում ձեռքսեղմումից հետո, Ալիեւին անվանում է «կիրթ ու դաստիարակված»։ Փաշինյանը Ստեփանակերտում ասում է, թե չի կարող բանակցություններ վարել Ղարաբաղի անունից եւ ամեն բան կանի, որպեսզի ներառի Ստեփանակերտը բանակցային գործընթացում։ Միայն թե անհասկանալի է, թե ինչու այդ մասին ոչ մի անգամ չի ասվում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների 5 հանդիպումների արդյունքներով»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը։ Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 244 անգամ
Լրահոս
Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է հարվածել բրիտանական ռազմական օբյեկտներին Ուկրաինայում և դրա սահմաններից դուրս Աշխատանքը բարդացնում էին տեղանքի դժվարանցանելիությունն ու քամին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 27-ին 70-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր շրջվել. վիրավորներից մեկը անչափահաս է Ճանապարհը փակել են, ծեծել վարորդին․ Երվանդ Քոչարի փողոցում միջադեպի մասնակիցները ձերբակալվել են ԱԱԾ-ից արտահոսք է եղել․․․ Փաշինյա՛ն, «գլուխդ կոխիր ասֆալտի մեջ ու վայելիր համը»․ Գեղամ Մանուկյան (video) «Նիկո՛լ, դու վախեցիր, որ հաշմանդամության նպաստի հույսին ես մնալու»․ Արմինե Ադիբեկյան (video) Ընտանիք մտնելը «շանտղություն է», ո՞նց եք պատասխան տալու (video) Արցախցիների շրջանում աղքատությունը կազմել է 50 տոկոս, տապալել եք նրանց զբաղվածության հարցը (video) Աննա Վարդապետյան, ձեր երեխաների հաշվի՞ն եք անում էս սարսափելի գործողությունները․ Արմինե Ադիբեկյան (video) «Ես ձեր գնահատականի կարիքը չունեմ, մի՛ խանգարեք,», «Չփորձվեք ինձ մի բան ասել»․ լեզվակռիվ ԱԺ-ում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am