Համարները փակելու ծայրահեղ քայլն ու կարմիր գծերը. գործը կհասնի՞ ցույցերին

«Փաստ» թերթը գրում է. «Կարմիր գծերի խնդիրը կրկին ուշադրության կենտրոնում է: Այս հարցի մասին բազմիցս է խոսվել, շեշտադրվել նաեւ այն մասին, որ այս հարցը քաղաքական որոշման հարթության մեջ է: Օրերս «Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության անդամները կրկին բարձրաձայնել էին խնդրից բխող հարցերի մասին, բացի այդ, վարորդներին հորդորել փակել համարները: Անդրադառնալով վերոնշյալին՝ «Վարորդի ընկեր» ԻՀԿ համահիմնադիր, ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանին նախ հարցրեցինք՝ համարները փակելու տարբերակն արդյո՞ք պայքարի ճիշտ ձեւ է: Ի պատասխան, նա նշեց. «Եթե անդրադառնում ենք հենց կարմիր գծերում մեքենայի կայանմանը, ապա այդ հատվածում, որը մեքենայի կայանման թույլատրելի վայր է համարվում, մեքենան կարող է անգամ առանց պետհամարանիշի կայանել: Ընդ որում՝ թույլատրելի վայրում կայանած մեքենան չի կարող տարհանվել կամ վարչական արձանագրություն կազմվել այդ մեքենայի նկատմամբ: Բայց մենք սրանով, իհարկե, չենք ողջունում համար փակելը, մենք ընդհանրապես դեմ ենք համար փակելուն, բացառությամբ այն դեպքերի, երբ թույլատրելի հատվածում կարող ես մեքենադ կայանել: Այսինքն՝ փողոցների այն հատվածներում, որտեղ ագելված չէ կայանելը, բակերը եւ այլ նման վայրեր: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ մարդիկ փակած համարներով են երթեւեկում կամ անթույլատրելի վայրում են դա անում, բնականաբար, ողջունելի չէ: Հիմա սա ուղղակի ծայրահեղ քայլ է, որովհետեւ արդեն ամիսներ շարունակ վարորդներին փորձում են մոլորեցնել. անընդհատ մատնանշում են կարմիր գծերի վերաբերյալ գալիք փոփոխությունների մասին, բայց դրանք, այդուհանդերձ, չեն իրականացվում»: Դիտարկմանը՝ վստա՞հ եք, որ ձեր հորդորը ճիշտ կընկալվի վարորդների կողմից, մեր զրուցակիցն արձանագրեց. «Այո, քանի որ ընդգծել ենք «կարմիր գծերի մեջ» ասվածը: Կան մարդիկ, որոնք խաչմերուկների մեջ են կանգնում փակ համարներով, մենք մշտապես քննադատել ենք այդ երեւույթը: Այստեղ խոսքը թույլատրելի վայրում կայանելու մասին է»: Իսկ թե առհասարակ կարմիր գծերի առումով ի՞նչ է առաջարկում «Վարորդի ընկերը», ԻՀԿ համահիմնադիրը նշեց, որ տարբեր հանդիպումներ են ունեցել եւ շատ–շատ առաջարկություններ ներկայացրել: Առաջարկներից մեկը, ըստ Ս. Ղահրամանյանի, կայանատեղիի գումարը գույքահարկի մեջ մտցնելն է: «Ընդհանուր առմամբ, իմաստն այն է, որ անհարկի վարչարարություն չիրականացվի: Այսինքն՝ «կարմիր գծերը» ներդրվել է տուգանելու համար: Վճարելով 100 դրամ՝ մարդիկ ուղղակի իրենց ապահովագրում են, որ 5000 դրամով չտուգանվեն»,–ասաց նա: Առաջարկներից մեկն էլ ավելի հարմար տեղերում կայանատեղիներ կազմակերպելն է: «Պատճառն այն է, որ բոլոր վայրերում հնարավոր չէ կայանատեղիներ կազմակերպել: Ընդ որում՝ առաջարկել ենք մի շարք փողոցներում ընդհանրապես արգելել կայանումը, որ թոթափենք երթեւեկության խնդիրները, խցանումները: Բացի այդ, տարբեր թաղամասերում տարբեր արժեքներ կարող են գործել: Սա եւս առաջարկ է»,–նշեց մեր զրուցակիցը՝ բերելով նաեւ Պրահայի օրինակը, որտեղ, նրա խոսքով, վճարովի կայանատեղիների հարցը շատ լավ լուծում ունի: «Քաղաքապետը կարող է հենց այնտեղի փորձը ներդնել Երեւանում: Այնտեղ քաղաքի տարբեր հատվածներում տարբեր արժեքներ են գործում: Ընդ որում՝ կարելի է տարբեր տարիֆներ մտցնել, օրինակ՝ քաղաքացին իր բնակության վայրում կարող է ընդհանրապես գումար չտալ»,–նշեց նա: Սերգեյ Ղահրամանյանը շեշտեց, որ սեղմ ժամկետներում զգալի փոփոխություններ են ակնկալում: «Առաջին հերթին՝ խնդիրն ապօրինի վարչարարությունն է: Սխալ վարչարարություն է իրականացվում, որի հետեւանքով մարդկանց ապօրինի տուգանքներ են ուղարկվում: Իսկ հետագայում կարմիր գծերի ընդհանուր գաղափարի շուրջ փոփոխություններ եւ ճիշտ ներդրում ենք ակնկալում: Ամիսներ շարունակ ասվում է, որ փոփոխության է ենթարկվելու, ընդ որում՝ եկել է քաղաքային իշխանություն, որը եւս դեմ է կարմիր գծերին: Բայց այդ ամենը չի փոխվում, թեեւ ասվում է՝ կփոխենք: Արդեն զգալի ժամանակահատված է անցել, բայց վարչարարության մեջ որեւիցե բան չի փոխվել, ապօրինի, առանց փաստերի վարչական արձանագրություններ են կազմվում: Կան վարորդներ, որոնք անգամ ցույցեր իրականացնելու ցանկություն ունեն: Մենք մշտապես հորդորում ենք, որ մի փոքր էլ սպասեն, որովհետեւ նույն վարորդների կողմից ընտրված քաղաքային իշխանությունը պետք է ինչ–որ բան փոխի այս ոլորտում: Ընդ որում՝ մենք չենք ասել վերացրեք եւ վերջ: Մենք առաջարկել ենք խելամիտ լուծումներ, որ մարդկանց նկատմամբ անհարկի վարչարարություն չիրականացվի, լինի արդյունավետ մեխանիզմ, որը կնվազեցնի մեքենաների մեծ խտությունը: Իսկ Կենտրոնում եւ Արաբկիրում մեքենաների խտությունը, կուտակումը շատ ավելի մեծ է, քան մյուս համայնքներում»,–եզրափակեց նա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 64 անգամ
Լրահոս
«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ Դատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿ Ադրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր Վաղ թե ուշ Նիկոլ Փաշինյանը կզելու է թե՛ օրենքի, թե՛ Քոչարյանի ոտքերի առաջ․ Հայկ Աթոյան 3 նախարարությունների անվանումները կփոխվեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են չորրորդ անգամ. նա չի պայմանավորվում, չի զիջում, կոմպրոմիսների չի գնում. Քրիստինա Նազարյան Հերոսական անցյալով ժողովու՞րդ… ի՞նչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը. Ռուբեն Հակոբյան ՀՀ ո՞ր օրենքով է արգելվում․ Ռուբեն Սրբազան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները Այսօրվա հայտարարությունները Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղակի անզգամ, բարոյազուրկ մարդու խոսույթ էր․ Տեր Պսակ «Թուրքիան պողպատե պատի պես կանգնած է Պակիստանի կողքին». Շարիֆ Զգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում Կատարը և Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցում նավագնացության ժամանակավոր միջանցքի ստեղծման հարցը «Արցախցիներին նպաստ չէ, արժանապատիվ աշխատանք է պետք»․ Արեգա Հովսեփյան ՏԻՄ ընտրություններում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները բաշխվել են ԱԺ-ում խմբակցություն ունեցող ուժերի միջև Ես 200 տոկոսով վստահ եմ, որ Սպերցյանը հիանալի կերպով կհամապատասխանի նրանց. Անդրեա Բիանկի Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուս կողմում՝ ՀՀ ադրբեջանացման հեռանկարը․ Շարմազանով ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է հարվածել բրիտանական ռազմական օբյեկտներին Ուկրաինայում և դրա սահմաններից դուրս Աշխատանքը բարդացնում էին տեղանքի դժվարանցանելիությունն ու քամին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 27-ին 70-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր շրջվել. վիրավորներից մեկը անչափահաս է Ճանապարհը փակել են, ծեծել վարորդին․ Երվանդ Քոչարի փողոցում միջադեպի մասնակիցները ձերբակալվել են ԱԱԾ-ից արտահոսք է եղել․․․ Փաշինյա՛ն, «գլուխդ կոխիր ասֆալտի մեջ ու վայելիր համը»․ Գեղամ Մանուկյան (video) «Նիկո՛լ, դու վախեցիր, որ հաշմանդամության նպաստի հույսին ես մնալու»․ Արմինե Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am