Ընդունված է, որ կառավարման համակարգում լինի 9-11 աշխատողին 1 ղեկավար, իսկ մեր դեպքում 3-5 աշխատողին 1 ղեկավար է բաժին ընկնում: Այս մասին facebook-ի ուղիղ եթերի ժամանակ ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին:
«Ունենք իրավիճակներ, երբ կան օղակներ, բաժիններ, որ ունեն ղեկավարներ, բայց չկան ենթականեր, օրինակ՝ նախարարություններում կան բաժիններ, բաժնի պետեր, որոնք չունեն աշխատակիցներ, քանի որ բաժնի պետի, տեղակալի աշխատավարձերն ավելի բարձր են, քան աշխատողներինը: Սրա արդյունքում հանդիպում ենք այլ խնդրի: Երբ շատ են աշխատողները, աշխատավարձերն էլ են ցածր լինում: Պետական համակարգի օպտիմալացումը նաև պատշաճ աշխատավարձերի ապահովումն է: Բայց ասել, որ օպտիմալացումը փող խնայելն է, սխալ է
Այնպես պետք է անել, որ 2 գերատեսչություն նույն հարցով չզբաղվի, օրինակ՝ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունները զբաղվում են ճանապարհների հարցով:
Ինչ վերաբերում է Կրթության գիտության և Մշակույթի նախարարությունների միավորմանը, Հայաստանի վարչապետը բերեց միջազգային օրինակը՝ նշելով, որ մի շարք երկրներ, որոնք տնտեսական առաջընթաց ունեն, այդ փորձն արել են:
Ես համարում եմ, որ մշակույթն ունի գործնական նշանակություն՝ մարդկանց, քաղաքացիների կրթական ցենզը բարձրացնելու, այսինքն՝ մշակույթն առաջին հերթին կրթական նշանակություն ունի»,-ասաց Փաշինյանը:
Նշենք, որ վարչապետի ուղիղ եթեր մտնելուն զուգահեռ տեղի էր ունենում ՀՀԿ ԳՄ նիստ, որից հետո ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը պատասխանում էր լրագրողների հարցերին: Այստեղ կարելի է ենթադրել, որ վարչապետի այս պահի ուղիղ միացումն ուներ նաև այլ գործառույթ:
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը