Կառավարող ուժը Հայաստանում հանձնառություն ունի` դիվանագիտական համակարգում ներգրավելու այնպիսի մարդկանց, որոնք բացառապես զբաղված կլինեն դիվանագիտական աշխատանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Ազգային ժողովի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
Նա, անդրադառնալով ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկի` նախկինում նշանակված և ներկայում գործող դեսպանների վերաբերյալ դիտակումներին, նշեց, որ դիվանագիտական գործունեության հետ կապված նախկինում իսկապես եղել են խնդիրներ: «Սակայն նոր կառավարող ուժի կողմից կա հանձնառություն` այդ համակարգում ներգրավելու այնպիսի մարդկանց, որոնք բացառապես զբաղված կլինեն դիվանագիտական աշխատանքով, այլ ոչ թե այլ գործունեությամբ, ինչպես որոշ դիվանագետների դեպքում եղել են նախկինում»,-ասաց Նազարյանը:
ԱԺ փոխնախագահը նաև նշեց, որ եթե դեսպանների ծավալած գործունեության հետ կապված լինեն փաստեր, ապա իրավապահ մարմինները կզբաղվեն դրանով:
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը