Ստի դետեկտորի միջոցով Պերմյակովի տված տեղեկությունները հաճախ չեն համապատասխանում
Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով արտագնա հերթական դատական նիստին գործով նյութերի համաձայն, Վալերի Պերմյակովը, ստի դետեկտորով անցկացված փորձաքննության ժամանակ ասել է, որ ինքը սվին դանակով հարվածներ է հասցրել փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին և նրա հորը՝ Արմեն Ավետիսյանին, ինչը չի հաստատվել փորձաքննության ժամանակ: Երեխաների սպանության ներկայացման ժամանակ աղմուկ բարձրացվեց դատարանում, որոշ հարազատներ անգամ լաց լինելով դուրս եկան դահլիճից: Փորձագետները եկել են համոզման, որ ճշմարտությանը համապատասխանում է Վալերի Պերմյակովի տված այն ցուցմունքը, ըստ որի, ինքը Ավետիսյանների տուն մտել է միայնակ ու գործել է միայնակ:
