Լիանա Ազարյանը Մրայա Քերիի դեմ հակընդդեմ հայց է ներկայացրել
Մրայա Քերիի նախկին օգնական Լիանա Ազարյանը հակընդդեմ հայց է ներկայացրել աստղի դեմ։ Նա պնդում է, որ աստղի նախկին աշխատակից Ստելա Բուլիչնիկովն իր հետ կոպիտ է վարվել: Ազարյանը հայցադիմումում պնդում է, որ Ստելան բռնություն է գործադրել ու նվաստացրել։ Հայցվորը հայտնում է, որ Բուլոչնիկովն անդրադարձել է նաեւ իր հայկական ծագմանը։ Լիանայի խոսքով՝ այս ամենը տեղի է ունեցել Մրայա Քերիի ներկայությամբ, ով ոչինչ չի ձեռնարկել։ Երգչուհու նկատմամբ մեղադրանքների եւ պահանջների շարքում նաեւ նշվում է, որ Քերիի հետ աշխատանքի ընթացքում Ազարյանը մշտական սթրեսի մեջ է եղել։ Ի դեպ, Բուլոչնիկովը եւս դատական վեճ է ունեցել Քերիի հետ։ Նա աստղին մեղադրել է սեռական ոտնձգության մեջ, սակայն վեճն ավարտվել է խաղաղ համաձայնությամբ։
