Հայաստանի ԶՈւ 37 զոհված զինվորներից միայն 7-ն են սպանվել հակառակորդի կրակոցից. Անդրանիկ Քոչարյան
Ազգային ժողովի նիստում պաշտպանության եւ անվտանգության հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածության քննարկման ժամանակ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտնեց, որ կան երկրներ, որտեղ ծառայակիցների կամ սպայական կազմի հետ ոչ կանոնադրական հարաբերությունների հետեւանքով զինվորի զոհվելու դեպքում զորամասը, որտեղ տեղի է ունեցել տվյալ միջադեպը, լուծարում են՝ համարելով, որ այնտեղ արդեն վարակ կա։ Ինչպես նշեց` Հայաստանի ԶՈւ 37 զոհված զինվորներից միայն 7-ն են սպանվել հակառակորդի կրակոցներից, և, որ միայն համատեղ աշխատանքի արդյունքում իրենք կարող են հասնել այս խնդրի վերջնական լուծմանը։«Շնորհակալություն այս քննարկումն այս մակարդակով անցկացնելու համար: Հանձնաժողովը իր նպաստը կբերի, կխթանի գործադիր իշխանության հետ այս խնդիրների լուծմանն աջակցելուն: Միասնական ջանքերով նոր իրողությունների պայմաններում մենք որակական արդյունքներին սպասեցնել չենք տա»,- ելույթը եզրափակել է Անդրանիկ Քոչարյանը:
